Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նոր Հայաստանում «նորաձև» է նաև հետին թվով ... դատական ակտեր կայացնելը

Նոր Հայաստանում «նորաձև» է նաև հետին թվով ... դատական ակտեր կայացնելը
15.02.2025 | 21:29
Ուրեմն, շատ պատահական հայտնաբերեցի, որ այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ... հետին թվով` 2024թ նոյեմբերի 15-ով թվագրված, դատական ակտ է կայացրել:
Ինչու՞ եմ կարծում, որ դատական ակտը կայացված է հետին թվով:
Նախ` «Դատալեքս» տեղեկատվական համակարգում այն այսօր է հայտնվել:
Բացի դրանից` դատական ակտի հասցեատերը (անցել է երեք ամիս) այն որևէ ձևաչափով չի ստացել:
Ամենահետաքրքիրն այն է, որ դատական ակտը կոչվում է «Վրիպակի ուղղում» և այն էապես փոխում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման էությունը:
Ամենազավեշտալին այն է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վրիպակի ուղղում»-ն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նույն դատարանի «ուղղվող» որոշումն (առանց վրիպակի) շուրջ 2.5 ամիս առաջ բողոքարքված էր Վճռաբեկ դատարանում, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում առ այն, որ «վրիպակի ուղղում» օպերացիան ուղղորդված է հենց Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսինքն, ստացվում է, որ հայաստանյան դատարանները կարող են հրապարակային որոշում (վճիռ) կայացնել, այնուհետև, մի երեք-չորս ամիս անց, երբ որոշումն (վճիռը) արդեն բողոքարքված է, թաքուն (ոչ հրապարակային) կերպով իրենց որոշման (վճռի) մեջ «վրիպակ ուղղեն»: Ընդ որում, այնպիսի «վրիպակ», որն էապես փոխում է որոշման (վճռի) էությունը:
Կարծում եմ` Դատական իշխանություն-ն աճպարարության տեղ չէ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 4055

Մեկնաբանություններ