Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այս ամենը «պասերով» խաղի տպավորություն է թողնում

Այս ամենը «պասերով» խաղի տպավորություն է թողնում
24.04.2025 | 18:31

Ապրիլի 23-ին, առերևույթ` տասնյակ հազարավոր, ընդ որում, ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ դուրս եկան «ջահերով երթի» և ժամը 23:00-ի սահմաններում հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Միանշանակ, հզոր երթ էր:

Արդեն ապրիլի 24-ին ժամը 9:00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդ չկար և, ամենայն հավանականությամբ, հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ Փաշինյան Նիկոլը հայտնվեց հուշահամալիրում:

Ի՞նչն էր խանգարում տասնյակ հազարավոր ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանափոխություն տենչող քաղաքացիներին գիշերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կամ այնտեղ ուղևորվել առավոտյան:

Բազմիցս կրիտիկական զանգվածի վերաբերյալ դատողություններ, ինչպես նաև ժողովրդին փողոց դուրս գալու կոչեր ենք լսում:

Եվ, ի՞նչ:

Չէ՛, հասկանալի է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության, այլ ոչ իշխանափոխության օրն է: Սակայն, արդյո՞ք մեկը մյուսին խանգարում էր:

Մեծ հաշվով, կարելի է հազար ու մի պատճառ բերել, ենթադրենք` «պահը չի եկել», «ժողովուրդը պատրաստ չէ», «ոստիկանները շատ են», սակայն չկա ամենակարևոր հարցերի պատասխանը` ի՞ նչն էր խանգարում տասնյակ հազարավոր ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանափոխություն տենչող քաղաքացիներին գիշերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կամ այնտեղ ուղևորվել առավոտյան: Այլ կերպ ասած` արգելափակել իշխանավորների մուտքը հուշահամալիր:

Եվ, եթե չկա այդ հարցի հիմնավոր պատասխանը, ապա այս ամենը «պասերով» խաղի տպավորություն է թողնում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ