ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սա անեկդոտ չէ, սա իրականություն է

Սա անեկդոտ չէ, սա իրականություն է
02.05.2025 | 19:49

Այս թուրքադրեջանական շահերի սպասարկուն, որ թաքնվում է եվրադրոշի տակ, միայն դասական ռուսաֆոբիայով չի տառապում. սա արդեն կլինիկա է:

Սա այնքան պրիմիտիվ մանիպուլյանտ է, որ փորձում է իր խուլիգան թաղապետ թիմակցին պաշտպանելու համար այստեսակ դեբիլություններ հորինել ու ամեն գնով պահել այդ խուլիգանին թաղապետի պաշտոնում:

Այ՛, «Արամ, ամեն ի՛նչ թուրքերին կտամ», քեզանից էլ լա՛վ 5-րդ շարասյուն Հայաստանում չկա ու չի էլ եղել: Դու Նիկոլից վատն ես:

Այ՛ ողորմելի, այսքանը ասելուց ավելի թանկացնեիր քեզ ու ասեիր, որ Կրեմլից անձամբ Պուտինն է հրահանգել, որ քո թաղապետիկիԴ գլխին սարքեն:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3255

Մեկնաբանություններ