Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում

Նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում
31.05.2025 | 13:50

Կարդացի Նիկոլի վերջին գրառումը, ըստ որի՝ «պետությունը պետք է էական դերակատարություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում»։

Բացատրեմ՝ սա ինչ է նշանակում.

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 4 գլխավոր աթոռ՝ Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղեմ և Պոլիս։ Սրանցից միայն մեկում է պետությունը որոշիչ միջամտություն ունենում, և դա Թուրքիան է։ Թուրքիան հստակ վերահսկում է Պոլսո պատրիարքի ընտրությունը, թույլ չի տալիս անցանկալի թեկնածուների առաջադրումը և փաստացի՝ ընտրում է իրեն հարմար հոգևոր «պաշտոնյա»։

Այժմ Նիկոլը հայտարարում է, որ ինքն էլ է ուզում նման «դերակատարություն» ունենալ Էջմիածնում։ Այսինքն՝ ինչու՞ ենք զարմանում, որ նրա համար մոդելն ու օրինակը՝ Թուրքիան է։ Հենց այս հարցում էլ կրկին նա կամրջվում է Էրդողանի պետության «մեթոդաբանության» հետ։

Ասեմ՝ սա պարզապես քաղաքական հավակնություն չէ, սա հարված է հոգևոր ինքնության սրբազան սահմանին։ Երբ պետությունը ձեռք է մեկնում դեպի Աթոռ՝ դա արդեն ոչ թե աշխարհիկության մասին է, այլ՝ իշխելու նկրտում հայրապետի վրա։

Հայ ժողովուրդը իր պատմության մեջ կաթողիկոս է կորցրել սովետի ճնշումներով, պարսից շահերի կամքով, սուլթանի վերահսկողությամբ։ Այսօր նիկոլական իշխանությունն է ասում, որ ուզում է այդ պատմությունը կրկնել՝ իր կամքով ձևավորելով եկեղեցու գլուխը։

Հիմա էս Չհայը մայրաքաղաքները լրիվ խառնել է. նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ