Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վերջում նորից ժողովուրդն է մեղավոր հռչակվելու

Վերջում նորից ժողովուրդն է մեղավոր հռչակվելու
07.06.2025 | 12:54

Լայն ծավալով ընթանում են 2026 թվականի ընտրությունների նախապատրաստությունները։ Կան ուժեր, որ դա չեն թաքցնում, կան ուժեր, որ իբր ուրիշ բանի են պատրաստվում, բայց իրականում ավելի բարձր ռեյտինգով ընդդիմադիր «հարևաններին» են դաշտից ուզում հանել, որ ազատ դաշտում էլի մի «ֆռիկ» մտածեն։

Բայց վերջում գիտեք, չէ՞, ով է նորից մեղավոր հռչակվելու։ Իհարկե՝ ժողովուրդը, այդ անհամոզիչ «կտերի», «ֆռիկների», «մուտիտների» արանքում մնացած ժողովուրդը։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ