Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Խայտառակություն

Խայտառակություն
18.06.2025 | 11:37

Լրատվամիջոցները բառացիորեն միաժամանակ հանրությանը տեղեկացրեցին արտառոց միջադեպի մասին. հատուկ ջոկատայինները ‹‹գրոհել են›› խոշոր ձեռնարկատեր, հայտնի բարերար Սամվել Կարապետյանի առանձնատունը:

Համապատասխան իրավապահ մարմնի ներկայացուցիչներն առանձնատանը անց են կացրել խուզարկություն:

Ըստ տարածվող լուրերի, իրավապահները բերման են ենթարկել առանձնատան մուտքի մոտ կանգնած մի քանի տասնյակ անձանց, ենթադրաբար գործարարի բարեկամներին և հարևաններին:

Եվ այս ամենն ի պատասխան Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ ինքը որպես հավատացյալ հայ պատրաստ է պաշտպանել և բարոյական աջակցություն ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերջին շրջանում իշխանությունների կողմից նախաձառնած աննախադեպ վարկաբեկիչ արշավին արժանապատվորեն դիմագրավելու գործում:

Թվում է, թե Եկեղեցու հետևորդին հարիր, որոշակի հոգևոր և մտավոր արժեքներ կրող անհատին բնորոշ հայտարարություն է արել մեծ բարերարը:

Բայց ո՛չ:

Ստացվում է, որ մեր Եկեղեցու հետևորդներն իրավունք չունեն կառավարության ղեկավարից ու նրա մերձակա շրջապատից տարբերվող կարծիք ունենալ:

Ավելին, պարզվում է, որ ‹‹ժողովրդավարության բաստիոն›› Հայաստանում այլակարծությունը ոչ միայն չի խրախուսվում, այլև ‹‹վտանգավոր է››:

Ընդ որում, նշյալ միջադեպի կապակցությամբ սոցցանցում ‹‹թաղային լեքսիկոնով›› իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ Սամվել Կարապետյանի հանդեպ նա քաղաքական հետապնդում է նախաձեռնել:

Ավելին, իր վարքագծով կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Վեհափառի հանդեպ իր վարկաբեկիչ ոտնձգությունները բացառապես քաղաքական նպատակ են հետապնդում:

Եվ այս ամենը մեր մտավորականության կրավորական կեցվածքի պայմաններում:

Խայտառակություն է:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17.06.2025թ

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ