Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

«Պատերազմում՝ ինչպես պատերազմում»

«Պատերազմում՝ ինչպես պատերազմում»
20.07.2025 | 19:33

Ժամանակն է, որ Հայոց Եկեղեցին վերանայի իր բաց դռների քաղաքականությունը, հատկապես՝ երդվյալ թշնամիների և ուրացածների հանդեպ։ Որպես դարերի ընթացքում ազգի հավատի, ինքնության ու դիմադրության ապավեն՝ Եկեղեցին չի կարող անսահման ներողամիտ լինել այն ուժերի հանդեպ, որոնք խարխլում են ազգային հիմնասյուները։

Չի կարելի անվերջ ներել նրանց, ովքեր ոչ միայն խոտորել են ճշմարիտ ուղին, այլև ոտնահարում են մեր սրբությունները և սրբազան հիշողությունը։

Գոյատևելու համար երբեմն նույնիսկ եկեղեցին պարտավոր է առաջնորդվել մարտական ռազմավարությամբ. հին խոսք կա՝ «պատերազմում՝ ինչպես պատերազմում» (à la guerre comme à la guerre)։

Այմեն Այվազյան

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ