Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ...
Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:
Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:
Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում...
Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան*՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է:
Միքայել արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ
31.07.2025թ.
Ապօրինի կալանավորման 35-րդ օր
*Կանոսսա
Կանոսսան պատմականորեն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նշվում է որպես վայր, որտեղ տեղի ունեցավ հայտնի «Կանոսսայի հանդիպումը» 1077 թվականին։
Այս հանդիպումը տեղի ունեցավ Հռոմի պապ Գրիգորի VII-ի և Հռենոսի կայսր Հենրիխ IV-ի միջև, որն ամենաընդունված իրադարձություններից մեկն է միջին դարերի պատմության մեջ։
Հենրիխ IV-ն ապաշխարել է, հագել է քուրձ և ոտաբոբիկ հասել է Կանոսսայի դարպասներին, որտեղ գտնվում էր պապը:
Սակայն Գրիգորի VII պապը հրաժարվել է ընդունել Հենրիխին։
Ըստ տեղեկությունների, Հենրիխը երեք օր սպասել է ամրոցի դարպասների մոտ, այդ ընթացքում ծոմ պահելով և քուրձը չհանելով:
Ի վերջո, պապը նրան ընդունում է:
Հենրիխը ծնկի է իջնում Գրիգորի պապի առջև և խնդրում է նրա ներողամտությունը: Գրիգորին ներում է կայսրին և կոչ է անում նրան վերադառնալ Եկեղեցու գիրկը։