ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

Եղե՞լ են հիվանդանոցներում, տեսե՞լ են վարկերի տակ կքածների դեմքերը

Եղե՞լ են հիվանդանոցներում, տեսե՞լ են վարկերի տակ կքածների դեմքերը
04.08.2025 | 19:04

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վարդավառին Սևանի ափերին 50 հազար մարդ է եղել, որ Հայաստանում այժմ, նախկինի համեմատ, 50 տոկոսով ավելի լավ են ապրում։ Կարող է նշել նաև ամեն օր Երևանի ռեստորաններում սնվողների, մայրաքաղաքի հյուրանոցներում հանգրվածների թիվը։ Այս ուրախ կյանքը մեր հեղափոխական Նիկոլն է տվել։ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան ՔՊ-ականները եղե՞լ են Երևանի ուռուցքաբանական կենտրոնում, այլ հիվանդանոցներում, տեսե՞լ են ծանր հիվանդ, բուժման համար իրենց ունեցվածքը վաճառած հազարավոր հիվանդներին, տեսե՞լ են բանկերում վարկեր վերցնող, իրենց հին վարկերը նոր վարկերով փակողների հուսահատ դեմքերը, տեսե՞լ են գյուղսկան խանութների նիսյայի` ապառիկ գնումների նշումներով ընդհանուր տետրերը…

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3865

Մեկնաբանություններ