Շատ վառ երևակայություն է պետք, որպեսզի պատկերացնենք այն կոնցեպտուալ աբսուրդի չափը, որով մեր իշխանությունները 90-ականների սկզբին իբր թե կառավարում էին, ավելի ճիշտ, կործանում էին մեր՝ դրանից մի քիչ առաջ ծաղկուն երկիրը։
Արցախի ու Հայաստանի վիճակն օր-օրի դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը, ի աջակցություն Արցախի, տպավորիչ էր։ Չեմ ցանկանում անդրադառնալ ելույթ ունեցողների մտքերին...
Երբ մեր հերոսական արցախահայությանը կոչեր, պահանջներ ու նույնիսկ քննադատական բաներ եք գրում, մի պահ կանգ առեք ու, Աստված մի արասցե, ձեզ պատկերացրեք մեր Արցախի հայրենակիցների վիճակում:
Պետությունը վերջին 5 տարիների ընթացքում հավելյալ 5-6 միլիարդի պարտքի տակ են մտցրել ու Լոնդոնի ամենա-ամենաճոխ ու թանկ հատվածում՝ Բուքինգեմյան պալատին մոտ, Մեյֆեյրի դիմաց, Ս. Ջեյմս հրապարակում շենք են գնում դեսպանատան համար։
Հին Դիլիջանում աղջկան ամուսնացնելիս, ունևոր ընտանիքներում ընդունված սովորույթ (ադաթ) է եղել, որ օժիտի (բաժինք) հետ, պարտադիր պետք է կարի մեքենա լիներ, կոմոդ, սնդուկ, «հաշիեն» էլ վրաները գցած:
Հենց այս ամենն է ընկած եղել 2018-ի «թավշյա հեղափոխության» նպատակների հիմքում։ Այդ մեծ խաբեությունից ամիսներ անց` 2018-ի հոկտեմբերին, դեռ Բոլթոնն էր ՀՀ ԱԺ-ում հայտարարում, որ ՀՀ-ն սպառազինության ռուսական կողմնորոշման հարցը պետք է վերանայի, իսկ Իրանի հետ սահմանը, ինչպես Բոլթոնի այցից հետո հայտարարում էր Նիկոլը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով կարող է փակվել...