ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

«Պուտին» և «Trump» տիպի փորձնական արևային սարքերի առաջին ցուցադրությունը

«Պուտին» և «Trump» տիպի փորձնական արևային սարքերի առաջին ցուցադրությունը
19.12.2017 | 09:35

2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա ակադեմիկոս Պարիս Հերունու անվան միջազգային հելիոպոլիգոնի բացման շնորհանդեսը (ք. Աբովյան, 4-րդ միկրո, էներգետիկական քոլեջի հարևանությամբ): Հրավիրվում են արևային տեխնիկայով և տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետները, գործարարները, ինժեներներն ու գիտնականները: Արևային պոլիգոնը լավ հարթակ կլինի արևային տեխնիկայի բնագավառում միջազգային գիտատեխնիկական համագործակցություն ծավալելու, նորագույն արևային տեխնիկայի շահագործողական ու փորձնական հետազոտությունները կազմակերպելու, նոր գաղափարների մշակման ու տեխնիկական միջոցների ստեղծման գործը պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասցնելու համար՝ սկսնակ մասնագետներին իրենց նորարարական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն տալով:

Շնորհանդեսի ծրագրով նախատեսվում են Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների և օտարերկրյա դեսպանների ելույթներ, հայ մասնագետների նախագծած ու պատրաստած «Պուտին» և «Trump» տիպի փորձնական արևային սարքերի առաջին ցուցադրությունը և, բնականաբար, էկոֆուրշետ՝ արևով պատրաստված հայկական ուտեստների համտեսում ու հյուրասիրություն՝ հայկական խոհարարական արվեստի լավագույն գիտակ Սեդրակ Մամուլյանի մասնակցությամբ: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 4266

Մեկնաբանություններ