Ստիպված եմ Ձեզ հիշեցնել, որ այս տարվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր մի քանի հրապարակային ելույթների ու ասուլիսների ժամանակ թույլ է տվել հայտարարություններ, որոնք հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը և ենթակա են խստագույն պատժի...
Գեղարքունիքի մարզպետը գլուխ է գովում, թե Կախակն գյուղում 144-տեղանոց կրթահամալիր են կառուցում, որը կսպասարկի երեք գյուղերի՝ Կախակնի, Կուտականի և Տրետուքի երեխաներին...
Փաշինյանի «ուղերձ»-ում որևէ նորություն չկար։ Նրան պարզապես հանձնարարված է պարբերաբար իրականացնել հոգեբանական հարձակումներ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Նպատակը պարզ է՝ հասարակությանը պահել մշտապես ընկճված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում...
Նա, ով 2025-ի օգոստոսի 8-ին 100 տարով տվեց միջանցք, դրանից առաջ 2024-ի դեկտեմբերին խոսում էր 100 տարով պետության գոյությունը երաշխավորելու հնարավորությանը մոտ լինելու մասին: Համընկնու՞մ, չեմ կարծում...
Այսօր Հայաստանի հանրային օրակարգում տարօրինակ ու վտանգավոր դիսոնանս է տիրում: Հասարակական զգացողությունների, հույզերի և իրավունքների պաշտպանության թիրախները գտնվում են սուր անհամապատասխանության մեջ...
Հայաստանի կառավարությունը կանգնած է լուրջ իրավական ու ֆինանսական փորձության առաջ․ Ստոկհոլմի արբիտրաժում քննվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ներդրումային վեճը...
Հանրության համար օր օրի պարզ է դառնում, որ «Սրբազան պայքարի» գործը ոչ այլ ինչ է, քան մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում...
Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր...