Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Սերժ Սարգսյանն այսօր բաժակաճառեր չի լսի

Սերժ Սարգսյանն այսօր բաժակաճառեր չի լսի
30.06.2012 | 20:48

Մարդ է՞լ իր կուսակցության ու երկրի նախագահի ծննդյան օրն այնպես հարամ անի, ինչպես ոչ բարով հանրապետական Ռուբեն Հայրապետյանը հարամ արեց: Չլիներ ողբերգական ավարտ ունեցած հուլիսի 17-ի չարաբաստիկ պատահարը, տառացիորեն հենց այս պահին Հանրապետական կուսակցության ողջ վերնախավը, Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, շախուշուխով նշելու էր Սերժ Սարգսյանի 58-ամյակը: ՈՒ ի՛նչ կենացներ էին հաջորդելու իրար, մեծարանքի ի՛նչ ամպագոռգոռ խոսքեր էին հորդելու, նախագահի «բռնած գծին» մինչև մահուգերեզման հավատարիմ մնալու ի՛նչ վերամբարձ հավաստիացումներ էին «լացացնելու» ներկաներին: Չեղավ: ՈՒ ո՞նց պիտի լիներ, եթե էն գլխից պարզ էր, որ իր ծննդյան օրը նախագահն էդ անիծյալ «Հարսնաքար» ոտք չի դնելու: Պարզ չէ մեկ ուրիշ բան. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի արձագանքում կատարվածին, առավել ևս այն բանից հետո, երբ հայ հանրությունը Ռուբեն Հայրապետյանին ԱԺ պատգամավորի մանդատից զրկելու քաղաքացիական նախաձեռնությամբ է հանդես եկել: Թեև, ի՞նչ իմանաս, գուցե նախագահն արդեն «բերմա՞ն է ենթարկել» իր կուսակցին ու, «Խաթաբալադայի» մեծ ժողովրդականություն վայելող հերոսի հանգույն, շիփշիտակ հարցրե՞լ. «Լսի, այ տղա, կարո՞ղ ա դու իսկական նեմեց ես, բայց չես ասում, որ տրամադրություններս չընկնի»: Կանչել է, թե չի կանչել, հարցրել է, թե ոչ, կարծում ենք, շատ շուտով պարզ կլինի հանրությանը: Կատարվել է հանցագործություն հասարակական մի վայրում, որի սեփականատերը Հանրապետական կուսակցության անդամ է, Ազգային (ազգայի՛ն) ժողովի պատգամավոր, կա հասարակական պահանջ, և մարդիկ սպասում են երկրի ղեկավարի «արդար դատաստանին»:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ