Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 
  • Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվեց

    Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվեց

    28.06.2014| 23:09
    «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը: Հունիսի 28-ին «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում, ՀՀ օրհներգի կատարումից հետո, բացվեց «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը՝ 150 պատվիրակների մասնակցությամբ:
  • Ռոբերտ Քոչարյանը չի «երևացել»

    Ռոբերտ Քոչարյանը չի «երևացել»

    27.06.2014| 16:40
    «Տարբեր մարդիկ նույնպես կարող են կիսել քառյակի կողմից բարձրացված հարցերը, բայց դա չի նշանակում, թե նրանք միանգամից դառնում են քառյակի անդամներ»:
  • ՄԻԱԿ-ի  խաղերը ՀՀԿ-ում

    ՄԻԱԿ-ի խաղերը ՀՀԿ-ում

    27.06.2014| 01:02
    Հետաքրքիր զարգացումներով են առաջ գնում ՀՀԿ խմբակցությունում տարրալուծված ուժերը: Մասնավորապես ուշադրության արժանի են ՄԻԱԿ-ականները, որոնք վերջերս փորձում են առանձնանալ ՀՀԿ-ից:
  • ՀՀԿ-ի «թևերն» էլի անհաշտ են

    ՀՀԿ-ի «թևերն» էլի անհաշտ են

    27.06.2014| 00:58
    Իշխանական բուրգի վերջին վերադասավորումներից հետո ՀՀԿ-ի երկու «թևերի» պայքարը դեռ շարունակվում է, սակայն այս անգամ թիրախներից մեկը փոխվել է: Նոր ղեկավարները փորձում են «խեղդել» հին գվարդիայի անդամներին, իսկ ոմանք էլ ինքնակամ «թևափոխ» են լինում` ընտրելով նոր տերերին:
  • ՕԵԿ-ը կդիմի դատարան

    ՕԵԿ-ը կդիմի դատարան

    26.06.2014| 14:08
    «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր ժ. 14:00 դիմում կներկայացնի վարչական դատարան գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար:
  • ՀՀԿ-ն չի ցանկանում պատասխանել Ռոբերտ Քոչարյանին

    ՀՀԿ-ն չի ցանկանում պատասխանել Ռոբերտ Քոչարյանին

    24.06.2014| 15:23
    Նախօրեին Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր քառյակի 12 պահանջներից մի քանիսին և իր դիտարկումները ներկայացրել` քննադատության տարափ տեղալով:
  • Հանկարծամահ է եղել Աշոտ Տոնոյանը

    Հանկարծամահ է եղել Աշոտ Տոնոյանը

    23.06.2014| 12:10
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացրել է, որ 56 տարեկանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:
  • Քառյակը դիմելու է Սահմանադրական դատարան

    Քառյակը դիմելու է Սահմանադրական դատարան

    22.06.2014| 11:55
    «Այսօրվա ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի ղեկավարությունը բազմիցս խախտեց կանոնակարգ օրենքը` սահմանափակելով պատգամավորների իրավունքները: Ոչիշխանական ուժերը փորձեցին կասեցնել առանց հանրային քննարկումների խորհրդարանին պարտադրված մի շարք վիճահարույց օրենքների փաթեթների քննարկումը: Այս օրակարգում ներառված էր նաև ժողովրդի կողմից մերժված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը խարխլում է մեր պետության դիրքերը: Մենք հայտարարում ենք, որ քվեարկությունն անվավեր է, դատապարտում ենք այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ շարունակելու ենք պայքարել օրենքի դեմ»: Քառյակի համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ ոչիշխանական ուժերի համատեղ հայտարարությունից ընթերցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
  • Սատարում ենք ՕԵԿ-ին ազգանպաստ այս նախաձեռնության գործում

    Սատարում ենք ՕԵԿ-ին ազգանպաստ այս նախաձեռնության գործում

    21.06.2014| 16:36
    «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները օրերս հայտարարեցին, որ պատրաստվում են դատական կարգով վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ օգոստոսի 1-ից հոսանքի գինը 4 դրամով բարձրացնելու որոշումը: «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ սատարում է ՕԵԿ-ին՝ ազգանպաստ այս նախաձեռնության իրականացման գործում:
  • Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իմացությունը

    Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իմացությունը

    20.06.2014| 12:31
    Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ։ Հունիսի 19-ին երիտասարդ հանրապետականների համար մեկնարկեցին ռուսերենի խորացված պարապմունքները։ Այն իրականացվում է «Ռուսհամագործակցության» հետ համատեղ։