Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ապրեք, զորանաք, Օսկանյան ջան, որ էդպես հոգում եք իմ մասին

Ապրեք, զորանաք, Օսկանյան ջան, որ էդպես հոգում եք իմ մասին
20.04.2013 | 19:22

Հենց նոր մեր տնից գնաց ԲՀԿ-ի համար մեզ «հյուր» եկած մատղաշ աղջնակը: Տեղեկացրեց` հարցեր ենք լուծելու, ինչ ուզեք, տանն ինչ խնդիր կա, կլուծենք: Հստակեցրի`փող ենք ուզում, կտա՞ք: Մի պահ լռեց: Հարցս երկրորդեցի`կտա՞ք: Ասաց` հա, բայց ես չէ, ավագանու ներկայացուցիչը (չեմ տալիս անունը, բայց եթե պետք լինի, կանենք) կզանգի, կխոսեք, կպայամանավորվեք, կտա: Ասի` ինչքա՞ն: Ասաց` չգիտեմ, ինքն է որոշում: Ե՞րբ կզանգի, փողը շուտ է պետք: Ասաց` չգիտեմ: Գրեց` ինչ էր մեզ պետք: Գնաց:

Ինչ լավ է, չէ՞, պարոն Օսկանյան, բոլոր տվյալներս թողել եմ, հեռախոսիս համարը, բայց հարսիկիս անունն եմ տվել: Թե չէ` գիտեք... կվառվեի:
Ապրեք, զորանաք, Օսկանյան ջան, որ էդպես հոգում եք իմ մասին: Որ էդպես ազնիվ, անկաշառ, էդպես քաղաքական դաշտը չմոնոպոլիզացրած քարոզարշավ եք անում: էդպես առաքինի, էդպես պայքարիստ, էդպես սիվիլիթասաբար... Շարունակեք նույն ոգով:
Կհանդիպենք նույն տեղում ` քաղաքապետարանաի դիմաց, միասին ամոթանք կտանք Տարոնին` ընտրակաշառքի, հայտարարքգրած ունեցվածքի, ու մնացածի համար: Կանհնազանդվենք, բախում կհրահրենք, պետդեպը կարձանագրի:
Կհագնեք սպիտակ ձեռնոցներ, կդնեք բակենդբարդներ, և անպայաման` «բաբոչկա»:
Զի սուրբ եք ու մաքուր:
Անեղծ ու եզակի:
Հա, մոռացա, նաև` հաղթողական:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ