Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԲՀԿ-ի «դասականն» ու «Ժառանգության» վրիպակը

ԲՀԿ-ի «դասականն» ու «Ժառանգության» վրիպակը
20.05.2013 | 23:33

Մեր ներքաղաքականում զավեշտն անպակաս է: Դրանցից վերջինը Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան «ռազբիրատն» է: Առաջինը օրերս արձագանքել էր ԲՀԿ առաջնորդի անկեղծ խոստովանությանը, թե ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չի լինի: «Ժառանգության» ղեկավարը մասնավորապես նշել էր, որ իր հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասել է, թե ինքը դեմ չի գնա իշխանություններին: ԶԼՄ-ների տարբեր մեկնաբանություններից հետո ԲՀԿ-ն իր առաջնորդի հերթական «բլթոցը» որոշեց խմբագրել ու նախ` կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը շտապեց ասել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը «չուներ բարոյական որևէ իրավունք խախտելու փակ հանդիպման սկզբունքը և համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղակատվություն», ապա նրբորեն շանտաժեց. «Չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը»: Այնուհետև ԲՀԿ-ամետ կայքերից մեկը հրապարակեց մի հարցազրույց Ծառուկյանի հետո, որտեղ Ծառուկյանը, կարելի է ասել, նոր քաղաքական բացահայտումներ է անում, ասելով, թե ինքը «դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չէ», ինքն «այլընտրանք» է:
Ախր, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ միամիտ մարդ է: Ինչ -ինչ, բայց Օսկանյան-Զուրաբյան սրճարանային զրույցի ձայնագրության հրապարակումից հետո Հովհաննիսյանը պիտի նկատի ունենար, որ ԲՀԿ-ի հետ «խաղ չեն անում» և եթե նրանք սրճարանում են, այսպես ասած, ձայնագրություն կազմակերպում, ապա Ծառուկյանի «կաբինետում» դա անելը մեկից մեկ է: Հիմա գուցե Հովհաննիսյանն էլ վաղը պատասխանի, թե` հրապարակեք, տեսնեմ ինչ եք հրապարակելու, բայց հանուն արդարության պիտի նկատել, որ էստեղ ոչ «Ժառանգության» ղեկավարն է զոհ, ոչ էլ ԲՀԿ-ի: Րաֆֆի Հովհաննիսյանը հարկ է համարում նման լուրջ խոսակցության մանրամասները հրապարակել այն ժամանակ, երբ բանը բանից անցել է` ավարտվել են նաև ավագանու ընտրությունները, և փաստ է, որ նույնիսկ ԲՀԿ-ի ամենամահացու մեղքերի հրապարակման դեպքում անգամ ԲՀԿ-ն ավելի շատ քվե ունի Երևանի ավագանիում, քան «Ժառանգությունը»: Իսկ Ծառուկյանն էլ, որքան փորձի սարքած-կոկած հարցազրույցներով արժանի երևալ իր հավաքած ձայներին, մեկ է` կա, ինչ կա: ԲՀԿ-ն ԲՀԿ է մնում` իր օլիգարխ իշխանամետ ղեկավարով, պատգամավորների անատամ ելույթներով ու կազինոների հադեպ հատուկ հոգևոր սիրով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ