«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Իշխանությանը հաջողվեց մոլորեցնել «ընդդիմադիրներին»

Իշխանությանը հաջողվեց  մոլորեցնել «ընդդիմադիրներին»
13.05.2014 | 01:12

Կառավարության նախաձեռնած կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հերթական «ներկայացումը» բեմադրվեց երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում, որը փորձություն եղավ «հրաշալի քառյակի» համար: Պարզվեց, որ միայն ԲՀԿ-ն չէ իշխանության հետ խաղերի մեջ, ՀՅԴ-ն ևս այդ ուղղությամբ քայլեր է անում: Իսկ նրան «դիմազրկեց» ՀԱԿ-ը: Դիմելով ՀՅԴ-ին՝ Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Կարծում եք՝ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը այցելել «քառյակի» նիստին և փորձել ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը: Փորձում են ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ մի գործիք, որը թույլ կտա ժամանակ շահել և թուլացնել «Դեմ եմ»-ի, քաղաքացիական ուժերի ճնշումները: Մենք հայտարարում ենք՝ կոնգրեսը չի կիսի պատասխանատվությունն այս խաբեության համար»։
Ի դեպ, նիստի ընթացքում Արծվիկ Մինասյանը Լևոն Զուրաբյանի հետ առանձնազրույցի էր բռնվել և ակտիվ պարզաբանում էր, թե իրենք որտեղ, ինչ դրական քայլեր են տեսել:
Փաստորեն, «քառյակը» նմանվեց հայտնի «Սուտլիկ որսկան» հեքիաթի հերոսներին. անունները կան, ամանում չկա: Այն հարցերը, որոնք միավորում էին այս ուժերին, նաև բաժանում են: Իշխանությանը հաջողվեց կրկին մոլորեցնել «ընդդիմադիրներին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ