Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էդուարդ Շարմազանով «Հաղթելու ենք» կոչերով հասցրին նրան, որ կապիտուլյացիայի ակտ ստորագրվեց. սրա քաղաքական պատասխանատուն Փաշինյանն է

Էդուարդ Շարմազանով «Հաղթելու ենք» կոչերով հասցրին նրան, որ կապիտուլյացիայի ակտ ստորագրվեց. սրա քաղաքական պատասխանատուն Փաշինյանն է
10.11.2020 | 17:23

2,5 տարի շարունակ Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ փակուղի մտցրեց բանակցային գործընթացը անզգույշ հայտարարություններով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այս հայտարարությունները թուլացրին հայկական կողմի դիրքերը բանակցություններում։ Նրա կողմակիցները միակողմանի խաղաղասիրության քարոզներ էին իրականացնում նույն այն ժամանակ, երբ Էրդողանն ու Ալիևը շքերթներ ու պատերազմի կոչեր էին անում։ Պատերազմի 44 օրերին իշխանությունները թվացյալ հաղթական կոչերով, թե՝ հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու, հասցրին նրան, որ ստորագրվեց հայտարարություն, որը կապիտուլյացիայի ակտ է։ Որևէ քննարկվող փաստաթուղթ՝ սկսած 90-ականներից, նման տխուր և ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում։ Որևէ փաստաթղթում չկար նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձ Ադրբեջանին», - հայտարարեց Շարմազանովը։


Նա նշեց, որ այս հանգրվանին հայ ժողովուրդը հասել է այսօրվա իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով։ «Հանդիպումներ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, դրանք փակ են եղել, բայց մեր մտահոգությունները ներկայացրել ենք նրան։ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ այս ամենի քաղաքական պատասխանատուն ինքն է։ Այս դավադրական գործարքը տեղի ունեցավ ժողովրդից ծածուկ, առանց ժողովրդի հետ քննարկելու։ Նույնիսկ պատերազմից առաջ թուրքերն ու ադրբեջանցիները չէին կարող երազել նման ավարտի մասին», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ