Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ի՞նչ է թաքցնում ՔՊ վերնախումբը ՔՊ-ականներից

Ի՞նչ է թաքցնում ՔՊ վերնախումբը ՔՊ-ականներից
06.09.2023 | 09:04

Իմ տիրապետած վերջին 6 ամիսների հանրային կարծիքի հետազոտությունները, ցավալի արձանագրումներ են պարունակում ՔՊ-ականների համար: Խոսքս միայն գահավիժող ռեյտինգների մասին չէ: Երբեմնի համաժողովրդական էյֆորիկ աջակցությունից նույնիսկ հետք չի մնացել: Այս պահին իշխանության նկատմամբ ատելությունը խփում է բոլոր ռեկորդները:

Նախկին բոլոր իշխանությունները միասին, ներառյալ ՍՍՀՄ, երբեք նույնիսկ մոտ չեն եղել հանրային ատելության այսպիսի չափերի:

Սա միանշանակ պայթունավտանգ իրավիճակ է: Այս պահին ատելության ալիքը դեռևս կառավարելի է, մեծամասամբ պայմանավորված քաղաքական լուրջ և վճռական այլընտրանքի բացակայությամբ: Սակայն քաղաքական վճռականների ի հայտ գալը կարող է տեղի ունենալ ամեն օր, իսկ այդ խորհրդանշական օրը իշխանության հետ ուղիղ աֆիլյացիա ունեցող, միջին և մանր ՔՊ-ականների համար կդառնա ճակատագրական: Մարդիկ այլևս չեն բավարարվի փողոցում Ալենի վրա ցփնելով կամ Նիկոլի դեմքին դավաճան գոռալով: Կաթիլ կաթիլ հավաքված ծով դարձած ատելությունը կույր հեղեղի պես լցվելու է բոլոր նրանց տները ովքեր կասոցացվեն այս իշխանության հետ: Միամիտներին ՔՊ վերնախումբը խաբում է, թե ոստիկանությունը պետք եղած ժամանակ կապահովի բոլոր ՔՊ-ականների անվտանգությունը:

Դա իհարկե սուտ է:

Որպես ոստիկանության ռեսուրսին փայլուն տիրապետող մարդ, հավատացնում եմ, որ անկառավարելի ատելության ալիքի պայթյունի դեպքում ոստիկանության ռեսուրսը կհերիքի առավելագույնը 10 ՔՊ-ականի և նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար, այն էլ խիստ վերապահումով:

ՔՊականները կարող են իրենք իրենց հարց տալ, իրենք մտնու՞մ են արդյոք այդ 10 ընտանիքի մեջ:

Այն ՔՊ-ականները, ովքեր անձամբ թաթախված չեն հայերի արյան և հայրենիքի վաճառքի մեջ մտածելու բան ունեն: Դավաճանների և նրանց ընտանիքի անդամների դեմքերին համազգային ցփնոցին սարերի հետևում չէ:

Իսկ այն ՔՊ-ականները, ովքեր պատրաստ են մեռնել հանուն Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի էլիտար կենցաղի, թող առաջ գան:

Դա էլ է դիրքորոշում, ինձ համար անհասկանալի է, բայց դիրքորոշում է:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 12584

Մեկնաբանություններ