Մեզ Աստծուց հեռացնողը մեր մեղքերն են:
Իսկ Աստծուց հեռու լինել նշանակում է դեռևս մահվան ստվերում գտնվել:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս այդպես էլ ասաց.
«Եթե չհավատաք որ Ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհաննես 8. 24):
Այո՛, Հիսուսին չհավատացողը և նրան Տեր ու Փրկիչ չդավանողը, դեռևս գտնվում է խավարի կապանքներում և զուրկ է աստվածային օրհնությունից ու խոցելի սատանայի կողմից:
Բայց Հիսուս եկավ, որպեսզի Սատանայի գործերը քանդի և Իրեն հավատացողներին մահվանից դեպի կյանք տեղափոխի:
Ըստ Աստծո խոստումի` Քրիստոսին հավատացողը չի կորչի, այլ հավիտենական կյանք կունենա, և այլևս մահն ու գերեզմանն իշխանություն չեն ունենա նրա վրա:
Եվ ինչպես Հիսուս հարություն առավ մեռելներից, այդպես էլ իրեն հետևողները պետք է հարություն առնեն Վերջին Դաստաստանի օրը: Այնպես որ պետք է զգուշանանք մեղքերից ու սատանայի խորամանկություններից, հեռու մնանք մեզ Աստծո սիրուց և օրհնությունից պատնեշող ամեն տեսակ անօրենություններից:
Մտքումդ պի՛նդ պահիր, որ դու շատ մեղքերում ես մեղավոր:
Չար խոսքերի սովորությունը` չար գործերի ճանապարհն է:
Քո մեղքերի համար անդադար վշտացիր, որպես թե տանդ մեջ հանգուցյալ ունես:
Ո՛վ բազմապատկում է խոսքերը, նա չի կարող զերծ մնալ մեղքերից:
Սուրբ ԱՆՏՈՆ ՄԵԾ
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից