-Աստված ինչու է սատանային պահում, չի խորտակում, երբ բոլոր զորություններն են Տիրոջ հրամանին ենթակա:
-Որպեսզի պատերազմելով ու հաղթելով փորձչին, լինենք Աստծուն արժանի զավակներ:
Նույնը վերաբերվում է բոլոր չար իշխանություններին, որոնք կապկպված են սատանայի տված այս աշխարհի նյութական գանձերով ու դրանց հաճույքներով:
Քանի որ Աստված աշխարհը սատանային է տվել որպես փորձչի ու ոչ թե որպես պարգև՝ նրա չունեցած արժանիքների համար:
Ով հաղթի նրան, նա Աստծո զավակ է:
Քրիստոս հաղթեց աշխարհին, և սատանայի վերջին փորձությանը՝ մահի՛ն էլ հաղթելով:
Լինենք Քրիստոսի մեջ և նա մեր մեջ, և արդեն իսկ հաղթանակի մեջ ենք լինում:
Այդպես անենք:
Եվ երբ Աստված իր զավակներին առանձնացնի, այդժամ, ինչպես որ գրված է` բռնել կտա սատանային ու նրա մարդ դերակատարներին ու կնետի դժոխքի անողոք կրակների մեջ, ապա նորոգելով երկիրն ու երկինքը, մեզ ևս, վերստին պիտի բնակեցնի երկրում, ինչպես որ գրվածքում է նախաձայնված:
Oրհնյա՜լ է Աստված և օրհնյա՜լ է Քրիստոս՝ Միածին Աստծո Որդին:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ