Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իմ կռիվը հպատակության ու ստորաքարշության դեմ է

Իմ կռիվը հպատակության ու ստորաքարշության դեմ է
26.03.2025 | 16:29

Ամեն ինչ շատ պարզ է՝ կա՛մ դու ծնկող ու համակերպվող տեսակ ես, կա՛մ՝ չենթարկվող ու պայքարող: Ներկայի իրականության մեջ այլ տարբերակ չկա: Կներեք, տարբերակները ես չէ, որ հորինել եմ:

Բոլոր անտարբերները կամ ինչ-որ բանի սպասողները իրականում ծնկող ու համակերպվող խեղճ տեսակն են: Ցավում եմ ձեզ համար: Սա էլ ես չեմ հորինել, աշխարհի կարգն է, ինձանից հազարավոր տարիներ առաջ էլ է այսպես եղել, և մինչև աշխարհի ավարտն էլ այսպես է լինելու:

Ինձ համար սա տեսակի կռիվ է, իմ տեսակը հանձնվել չգիտի: Ինձ համար պարտությունը սովորելու, ուժեղանալու և էլի կռվի մեջ մտնելու հնարավորություն է: Այնքան, մինչև իմ ուզածին հասնեմ:

Սրանք լոկ բառեր չեն, սա կենսակերպ է: Ի զարմանս շատերի, ես էլ այսպիսին եմ ու ես պարտադրելու եմ իմ կամքը, սկզբում՝ ներքին թշնամուն, հետո՝ բոլոր անտարբերներիդ, իսկ այնուհետ՝ դրսի թշնամուն: Ուզում եք ռեսու՞րս լինել, որոշողի փոխարեն: Հոգ չէ, կլինեք, բայց դուք լինելու եք հայ տեսակի զորացման ռեսուրսը, այլ ոչ թե՝ թշնամու: Իմ առաջ դրված խնդիրը սա՛ է: Չեմ կարող թողնել, որ դառնաք հայի թշնամու զորացման ռեսուրս: Իսկ ձեր անտարբերությունը հենց այս ճանապարհն է:

Ինչպես ասացի, իմ ընտրությունն ու որոշումը շատ պարզ է, իմ քայլերն էլ՝ բաց ու տեսանելի: Իմ կռիվն էլ հպատակության և ստորաքարշության դեմ է, և կասկած չունեմ, որ հասնելու եմ նպատակին:

Բոլորիդ հիշում եմ, բոլորին ու ամեն ինչ տեսնում, և յուրաքանչյուրը ստանալու է իր հասանելին՝ ժամանակի հետ: Սա՛ էլ է աշխարհի կարգը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5304

Մեկնաբանություններ