Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Օր 34

Օր 34
05.04.2025 | 09:12

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է։

Այս առիթով ամեն տարի կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Խոր Վիրապ (ուխտագնացության մասին տեղեկությունը` Հ.Գ.-ում)։

Այս տոնը հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում և նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը:

Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:

Ըստ պատմական աղբյուրների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Անակ Պարթև իշխանի որդին էր:

Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթևը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:

IV դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած...

Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»:

Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սուրբ, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ուխտագնացություն դեպի Խոր Վիրապ

*Սիրելի ուխտավոր եղբայրներ և քույրեր,

շաբաթ օրը` ապրիլի 5-ը, սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու տոնն է:

*Ինչու՞ է սա կարևոր տոն մեր ազգի համար: Որովհետև Լուսավորչի կողմից այս խաչի ճանապարհն անցնելուց հետո Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ Հայոց աշխարհը ապաշխարեց, ազատվեց դիվային հարձակումներից, դարձի եկավ առ Աստված, հարություն առավ և ապրեց ոսկե դար:

*Ս. Գրիգորի մուտքը Խոր Վիրապի մահապարտների գուբ նախանշեց մեր ազգովի նորոգությունը, կապվելիք ՈՒխտը մեր Տեր Աստծու հետ: Տարիներ անց երկնքից իջավ Քրիստոս, Էջմիածնում մուրճով հարվածեց, ուղիղ հրաման տվեց հիմնել Իր Եկեղեցին և կառուցել Մայր Տաճարը: Մեր ազգը մկրտվեց և ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:

*Մեր փրկությունը միայն Աստծուց է:

*ՈՒստի, այս կարևորագույն իրադարձության առիթով «Սրբազան Հայաստան» նախաձեռնության մի խումբ մասնակիցներ նշված օրը ուխտավորաբար ապաշխարության խորհրդով կքայլեն Փոքր Վեդի գյուղի կենտրոնից դեպի Խոր Վիրապ` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին:

*ՈՒխտերթը կմեկնարկի գյուղի կենտրոնից` Փոստի շենքի շրջակայքից` ժամը 09:00:

*Ս.Պատարագի սկիզբը` 10:30:

*Բոլոր ցանկացողները կարող են միանալ, միասնաբար աղոթքով քայլերն ուղղելով դեպի մեր ազգի վերածնունդի խորհրդանիշ Խոր Վիրապի վանական համալիր` վերանորոգել իրենց ուխտը Տիրոջ հետ:

*Բոլորի ՈՒխտը թող ընդունելի լինի: Ամեն:

*«Սրբազան Հայաստան» նախաձեռնություն

*Խնդրում ենք տարածել և իրազեկել:

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ