Իրանը կոչ է արել Սաուդյան Արաբիային վերանայել նավթի արդյունահանման ծավալները չնվազեցնելու որոշումը: ԻԻՀ փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը «Ռոյթերզին» տված հարցազրույցում նշել է, որ Էր-Ռիյադի որոշման պատճառով նավթի գինը միջազգային շուկայում շարունակում է նվազել:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան մեկ դոլարը 57 ռուբլի էր, որ վերջին օրերի ամենացածր ցուցանիշն է: Դեկտեմբերի 11-ին ՌԴ Կենտրոնական բանկը որոշում ընդունեց մեկ տարում հինգերորդ անգամ բարձրացնել տոկոսադրույքը, որ որոշվում է դրամավարկային քաղաքականությամբ, որպեսզի դադարեցնի ռուբլու անկումը, սակայն քայլն անարդյունք էր:
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
Առանց կեղծ համեստության նկատենք, որ մեր թերթը կանոնավորապես և Հայաստանում առաջիններից մեկն է, որ անդրադարձել է էներգետիկայի ասպարեզի գիտական նոր հետազոտություններին՝ սկսած «թերթաքարային հեղափոխությունից» վերջացրած «կանաչ ավտոմեքենաներով», «սառած գազից» մինչև «ջրածնային շարժիչներ»։
Հիշատակվում է անվան մի շարք տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Մամուրեթ-ուլ-Ազիզ, Էլյազըգ։ Գտնվում է Արածանիի ստորին հոսանքի ձախ կողմում, գետափից 13-14 կմ հեռավորություն ունեցող սարավանդի վրա, Մալաթիայից մոտ 70 կմ հյուսիս արևելք։
Ռուսաստանյան «Սիստեմա» ընկերությունը «Բաշնեֆթի» բաժնետոմսերի կալանքը հանելու խնդրագիր է ներկայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարան, որպեսզի «դատարանի որոշմամբ «Բաշնեֆթի» բաժնետոմսերը կամավոր պետությանը հանձնի»:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը նախապատրաստվում է յուրովի:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...