ԱԻ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են գերիների վերադարձի, անհայտ կորածների որոնումների ակտիվացման հարցեր
26.01.2021 | 23:35
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվող թեմաների առանցքում եղել է գերիների վերադարձի, զոհված և անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...