Օրուելի «Անասնաֆերմա»-յում էգ անասուններից բացի կան նաև արու, որձ անասուններ։ Այդ առումով, ի տարբերություն մեր հայրենական Անասնաֆերմայի, նրանց բախտը բերել է...
Կարծում եմ՝ Էրդողանը սրա հետ շփվելիս հաճախ օգտագործում է «բալա ջան» արտահայտությունը, ինքն էլ մի կերպ է իրեն զսպում, որպեսզի չասի՝ «հեր ջան»... և «հոպար ջան» է ասում...
Դեն Բրաունը նոր արկածային թրիլեր է գրելու:
Պարզվում է՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի պրոֆեսոր հայտնաբերել է, որ քրիստոնեության տարածման ժամանակ Խոքաստոս անունով մի հայ քուրմ նախամաշտոցյան գրերի ՄԻ ՕՐԻՆԱԿԸ Հայաստանից հեռացրել է...
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...