Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հերթը հասավ կոնյակին և շամպայնին

Հերթը հասավ կոնյակին և շամպայնին
23.10.2025 | 17:26

«Իրական Հայաստանում» կոնյակ և շամպայն չի արտադրվելու: Ըստ Փաշինյան Նիկոլի, «կոնյակ կոչվող խմիչքը կարող է արտադրվել բացառապես Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից, իսկ շամպայնը` միայն Շամպայն մարզի խաղողից»:

Նախ` Կոնյակը «երկրամաս» չէ: Կոնյակը Ֆրանսիայի Շարանտ դեպարտամենտում գտնվող քաղաք է: Սակայն դա չէ կարևորը:

«Джентльмены удачи» ֆիլմը հիշու՞մ եք: Ֆիլմի հերոս կեղծ «դոցենտն» ասում էր` «тут помню, а тут не помню»: Ուրեմն, Փաշինյան Նիկոլը «պատահմամբ» մոռացել է, որ Սուքիասյան Խաչատուրի հետ նույնականացվող «Gulf» ընկերությունը, որը Երևանում բենզալցակայանների ցանց է բացել, կարող է գործել բացառապես ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում, իսկ «Պիցցա դի Ռոման»` Հռոմում: Դա էլ մի կողմ: Փաշինյան Նիկոլը, կրկին` «պատահմամբ», մոռացել է, որ արցախահայերի Հայրենիքը բացառապես Արցախն է և արցախահայերը պետք է ապրեին Արցախում:

Ստացվում է` Փաշինյան Նիկոլը «մոռանում է» կարևորի մասին, սակայն Կոնյակն ու Շամպայնը չի մոռանում: Ըստ այդմ, Փաշինյան Նիկոլը կամ իրոք «մոռացկոտ է», կամ իրեն կեղծ «դոցենտ»-ի տեղն է դրել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2922

Մեկնաբանություններ