Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Գերզգայուն այս հատվածում ևս տոտալ «բարդակ» է

Գերզգայուն այս հատվածում ևս տոտալ «բարդակ» է
12.12.2025 | 14:00

Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում ահագնացող սուր շնչառական հիվանդությունները, հատկապես երեխաների շրջանում, իրական պատուհաս են դարձել հանրության համար։ Գրեթե ընտանիք չկա, որտեղ չլինի հիվանդ երեխա՝ հիմնականում բարձր ջերմություն ու անբնական կոշտ, խեղդող հազ։

Բնականաբար, երեխաները չեն հաճախում դպրոց կամ մանկապարտեզ, որն էլ իր հերթին ուղղակիորեն ազդում է կրթական պրոցեսին։ Այս պատկերն ակնհայտ է, սրա մասին գիտենք բոլորս, քանի որ բոլորիս մոտ էլ նույն պատկերն է։ Խայտառակ վիճակ է նաև մանկական հիվանդանոցներում՝ միջանցքներում տեղ ու դադար չկա։

Տրամաբանական է, որ դպրոցներում, սուր շնչառական վարակներով պայմանավորված, բացակայությունները բավական շատ են, սակայն հեռավար ուսուցման անցնելու կամ ձմեռային արձակուրդները տեղափոխելու մտադրություն պարզապես չկա։ Դպրոցներ կան, որտեղ որոշ դասարաններում 10-15-ից ավելի բացակա է լինում այս օրերին, մինչդեռ բացակայությունների իրական թիվը պարզապես չի արձանագրվում։

Ահա այս ֆոնին ԿԳՄՍ ու առողջապահության նախարարներ կոչվածները, միմյանց հերթ չտալով, դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, թե «իրավիճակը վերահսկելի է, համաճարակային իրավիճակ չկա, դասապրոցեսները դադարեցնելու կարիք ևս չկա»։ Ավելին՝ հպարտ հայտարարում են, թե «դասապրոցեսը կանգնեցնելու անհրաժեշտություն չկա, և միայն բացակայությունների 20 տոկոսից ավելիի դեպքում է, որ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման»։

Ըստ էության՝ բացակայությունների թիվը հաշվվում է էլեկտրոնային մատյաններում տեղ գտած գրառումներով, սակայն, որպես կանոն, այս դեպքերում ուսուցիչները հորդորում են հիվանդ երեխաներին դպրոց չբերել՝ խոստանալով, որ բացակայությունները չեն դրվի, ինչն էլ նախարարուհուն նման տեքստեր ասելու առիթ է ընձեռում։

Ինչպես բոլոր մյուս ոլորտներում ենք տեսնում, գերզգայուն այս հատվածում ևս տոտալ «բարդակ» է, և պատասխանատուները, ուղղակի չտիրապետելով իրավիճակին, խելքներից դուրս որոշումներ են կայացնում՝ մատաղ սերնդին դարձնելով ուղղակի թիրախ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ