Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ

Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ
19.12.2025 | 11:18

Գիտությունը գլուխկոտրուկի առջև է

Ինչ-որ բան հաստատ այն չէ… Աշխարհի աստղագետները, աստղաֆիզիկոսներն ակնհայտորեն հասկացնում կամ մատնում են, որ իրենք չեն հասկանում, թե իրենից ինչ է ներկայացնում «3I/ATLAS» անվանումը ստացած օբյեկտը, որը վաղն առավոտյան Երևանի ժամանակով ժամը 8-ին գտնվելու է Երկիր մոլորակին ամենամոտ կետում:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում, որտեղից ժխտում էին 3I/ATLAS օբյեկտի այլմոլորակային ծագումը, այժմ այն ոչ թե բացառում, այլ քիչ հավանական են համարում: ՌԴ գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները կարծում են, որ 3I/ATLAS տիեզերական օբյեկտի այլմոլորակային ծագման հավանականությունը փոքր է: Այս մասին նշված է ՌԴ գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի Telegram-ալիքում։

Ավելի վաղ Հարվարդի համալսարանի նախկին պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Ավի Լոեբը կարծիք էր հայտնել, որ 3I/ATLAS տիեզերական օբյեկտը կարող է արհեստական ծագում ունենալ, և որպես իր այդ կարծիքի հիմնավորում, ներկայացրել էր բազմաթիվ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ 3I/ATLAS-ի մի շարք հատկանիշներ, ինչպես նաև վարքն ամենևին բնորոշ չեն գիսաստղի համար։

«Այլմոլորակային բնության մասին վարկածը, որքան էլ գրավիչ տեսք ունենա, միևնույն է, ավելի քիչ հավանական է, քան այն վարկածը, որ մեր առջև սովորական երկնային մարմին է,-նշված է հաղորդագրության մեջ։- Կարո՞ղ է, այնուամենայնիվ, 3I/ATLAS- ը հանդիսանում է հենց այդպիսի զոնդ: Պատասխանը՝ այո, կարող է, բայց, կրկին, շատ ցածր հավանականությամբ»:

3I/ATLAS-ը երրորդ միջաստղային երկնային մարմինն է, որը հայտնաբերվել է աստղագետների կողմից աստղագիտական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Դրանցից առաջինը Օաումուամուա երնաքարն էր, որը հայտնաբերվել է 2017թ. աշնանը, իսկ երկրորդը՝ 2I/Borisov գիսաստղը, որը հայտնաբերվել է ռուս աստղագետ Գենադի Բորիսովի կողմից 2019թ. օգոստոսին։

Աստղագետները 3I/ATLAS-ի օրինակով ենթադրել են գերքաղաքակրթության գոյությունը: Կարո՞ղ են այլմոլորակայինների զոնդերը ներկա լինել արեգակնային համակարգում: Այս հարցին պատասխանել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և նույն ակադեմիայի արևային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի Սիբիրի բաժանմունքի Արևային աստղագիտության լաբորատորիայի գիտնականները:

«3I/ATLAS միջաստղային մարմնի շուրջ գաղափարների ծավալվող դրամայում, բացի այն հարցից, թե ինչ է այդ օբյեկտը, որի մասին մենք չենք խոսի, քանի որ չենք կարող նոր բան ավելացնել կողմերի նախկինում արտահայտածին, հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե կարո՞ղ են, արդյոք, Արեգակնային համակարգում սկզբունքորեն ներկա լինել այլմոլորակային զոնդերը,- գրել են գիտնականներն իրենց Telegram-ալիքում:- Նկատենք, որ գիտությունը և, մասնավորապես, աստղաֆիզիկան ելնում են նրանից, որ քիմիական տարրերի հավաքածուն և բնության օրենքները նույնն են տիեզերքի բոլոր կետերում: Այս առումով այն փաստը, որ այս համադրությունը թույլ է տվել կյանքի ծագում մոլորակներից մեկի վրա, շատ հավանական է դարձնում դրա ձևավորման հնարավորությունը նաև այլ մոլորակների վրա, որոնք տիեզերքում հսկայական քանակի են:

Նաև՝ փորձից մենք գիտենք տեխնոլոգիական տիպի քաղաքակրթությունների, որոնց պատկանում է մերը, զարգացման պոտենցիալ բարձր արագության մասին. բավական է համեմատել 1925 և 2025 թվականները, և այդ տեմպերն էքստրապոլյացիայի ենթարկելով հազարավոր և տասնյակ հազարավոր տարիներ դեպի առաջ (ապագան), կարելի է ենթադրել տեխնոլոգիական գերքաղաքակրթական ձևավորման հնարավորությունը»։

Հիմա ենթադրենք, ասում են մասնագետները, որ Գալակտիկայում գոյություն ունի գերքաղաքակրթություն, որի մակարդակը թույլ է տալիս նրան բարձր հուսալիությամբ որոշել մոլորակների առկայությունը, ներառյալ դրանց չափերն ու ուղեծրերը բոլոր աստղերի մոտ, ասենք, 10 000 լուսային տարի տրամագծով ոլորտում։ Նման համակարգերը, որպեսզի հասկանալի լինի, կլինեն մոտ մեկ միլիարդ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ