«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Հայաստանից օֆշորային գոտիներ գումարներ են փոխանցվել

Հայաստանից օֆշորային գոտիներ գումարներ են փոխանցվել
23.05.2013 | 17:03

«Ես այդ համագործակցությանը գնացել եմ մեր ժողովրդի համար, որ աշխատատեղեր ստեղծվեն ու մարդիկ երկրից չգնան»,- այսօր «Իրատես de facto» ակումբում վստահեցրեց «Ակվամարին լայկ» ՍՊԸ-ի նախագահ ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ու պատմեց, թե ինչպես է խաբեության ծուղակում հայտնվել, որի արդյունքում այսօր «Ամերիաբանկը» բռնագանձել է իր գույքը: «2009-ին արդյունաբերության նախարարությունում խորհրդակցություն տեղի ունեցավ, որին մասնակցել եմ նաև ես: Այստեղ «Ձորաղբյուր» ԱԿ-ի նախագահ Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է, թե իրեն պատկանող հանքերից կարող է ադամանդ և ոսկի մատակարարել ցանկացած քանակությամբ, բայց դրա համար անհրաժեշտ է 12 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց ակումբի հյուրը և հավելեց, թե Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու նպատակով հիշյալ անձը հավաստիացումներ է ներկայացրել, թե ինքը Աֆրիկայում` Սիերա-Լեոնեում, ունի ադամանդի և ոսկու աշխատող հանքեր և Հայաստանին այդ ապրանքն ավելի էժան կմատակարարի:

Փայլակ Հայրապետյանը տեղեկացրեց, որ հետագայում հասկանալով, որ այս ամենից «կեղծիքի հոտ է գալիս» անձամբ գնացել է Սիերա-Լեոնե և պարզել, որ իրականում ոչ մի հանք էլ գոյություն չունի:
Այս ծուղակը հյուսվել է նաև «Ամերիաբանկի» գործուն մասնակցությամբ: Նախագծի համար պահանջվել է «բիզնես ծրագիր», որը կազմել է այս բանկը, ինչն էլ Փայլակ Հայրապետյանին վստահություն է ներշնչել, ու նա իր գույքի իրավունքը զիջել է Աշոտ Սուքիասյանին: «Բանկից ստացված գումարները հանքի շահագործման համար անմիջապես պիտի ուղղվեին սարքավորումներ գնելուն, սակայն դրանք փոխանցվել են Կիպրոսում գտնվող Աշոտ Սուքիասյանին պատկանող ընկերություններին` օֆշորային գոտիներ, գումարների մի մասը վերադարձվել է Հայաստան, կանխիկացվել ու հափշտակվել: Աշոտ Սուքիասյանը մինչ օրս ծախսում է բանկից ստացված գումարները, շարունակում իր հանցավոր գործունեությունը, քանի որ պատասխանատվության չի ենթարկվել, ինձ պատճառած վնասներից մեկ ցենտ անգամ չի վերականգնել»,- նշեց Հայրապետյանը` հավելելով, թե առաջիկայում դիմելու է գլխավոր դատախազին ու եթե դրական պատասխան չստանա, «աստիճանական» կարգով դիմելու է վարչապետին, նախագահին: Երբ սպառված լինեն Հայաստանում բոլոր ատյաններին դիմելուց հետո արդարությունը վերականգնելու հույսերը, «Ակվամարին լայկ» ՍՊԸ-ի նախագահը կդիմի նաև Եվրադատարան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ