ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Ինչո՞ւ պետք է նախագահ Թրամփը հարգի մեկին, եթե այդ մեկը չի հարգում իր երկիրը

Ինչո՞ւ պետք է նախագահ Թրամփը հարգի մեկին, եթե այդ մեկը չի հարգում իր երկիրը
01.10.2025 | 11:26

Զարմանալու բան չկա։

Եթե Նիկոլը ԵԽԽՎ ում առանց ամաչելու հայտարարում է, որ արցախցների վերադարձի հարցի բարձրացումը վտանգավոր է խաղաղության համար, Թրամփն էլ շատ տեղին ասում է the other guy՝ նկատի ունենալով Նիկոլին: Ինչո՞ւ պետք է նախագահ Թրամփը հարգի որևէ մեկին, եթե այդ մեկը չի հարգում իր երկիրն ու ինքն իրեն:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ