1. ՈՒկրաինայի անվտանգությունն ու քաղաքական կարգավիճակը
- ՈՒկրաինայի ինքնիշխանության վերահաստատում,
- ՈՒկրաինան ստանում է անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից՝ բայց պայմաններով,
- Սահմանադրության մեջ ամրագրվում է չեզոք կարգավիճակ և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարում, իսկ ՆԱՏՕ-ն հաստատում է, որ ՈՒկրաինան երբեք չի դառնա անդամ,
- ԶՈՒ-ի (ВСУ) թիվը սահմանափակվում է,
- ՈՒկրաինան մնում է ոչ միջուկային պետություն։
2. Տարածքային հարցեր
- Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչվում են որպես դե-ֆակտո ռուսական (հեռանկարում դե յուրե լեգիտիմացման հնարհավորությամբ),
- Խերսոնն ու Զապորոժիեն «սառեցվում» են բախման գծով,
- Որոշ տարածքներ դառնում են ապառազմականացված բուֆերային գոտի՝ ՌԴ վերահսկողության տակ,
- Կողմերը պարտավորվում են ուժով չփոխել սահմանները։
3. Ռազմական պայմանավորվածություններ
- ՆԱՏՕ-ն չի տեղակայելու զորքեր ՈՒկրաինայում,
- ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայվելու են Լեհաստանում,
- Ապահովության USA–NATO–ՌԴ երկխոսություն, ամերիկա-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում,
- ՌԴ-ն իրավական մակարդակով ամրագրում է ՈՒկրաինայի և Եվրոպայի նկատմամբ չհարձակվելու քաղաքականությունը։
4. Տնտեսական բլոկ և ՈՒկրաինայի վերականգնում
- ԱՄՆ-ն ու Եվրոպան գործարկում են լայնածավալ ներդրումային փաթեթ ՈՒկրաինայի վերականգնման համար,
- ՌԴ-ի սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլարը՝ ՈՒկրաինայի վերականգնման համար, իսկ ԱՄՆ-ը ստանում է շահույթի 50%-ը,
- Եվրոպան ավելացնում է ևս 100 միլիարդ,
- Մյուս սառեցված ռուսական ակտիվները կուղղվեն համատեղ ամերիկա-ռուսական նախագծերի վրա,
- Ստեղծվում է ՈՒկրաինայի զարգացման հիմնադրամ՝ ներդրումներ ենթակառուցվածքներում, ռեսուրսներում, տեխնոլոգիաներում։
5. Ռուսաստան․ աշխարհակարգում
- Պատժամիջոցների աստիճանական վերացում,
- ՌԴ-ի վերադարձ G8,
- ԱՄՆ–ՌԴ երկարաժամկետ տնտեսական համագործակցություն։
6. Մարդասիրական հարցեր
- «Բոլորը բոլորի դիմաց» փոխանակում, քաղաքացիականների և երեխաների վերադարձ,
- Մարդասիրական ծրագրեր, ընտանիքների վերամիավորում,
- Կրթական ծրագրեր հանդուրժողականության մասին,
- «Նացիստական գաղափարախոսությունից» հրաժարում (որպես պայման փաստաթղթում)։
7. Էներգետիկա և հատուկ օբյեկտներ
- ԶԱԷԿ-ի գործարկում ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, էլեկտրաէներգիան բաժանվում է 50/50՝ ՈՒկրաինա–ՌԴ,
- ԱՄՆ-ն օգնում է վերականգնել ուկրաինական գազային ենթակառուցվածքը։
8. ՈՒկրաինայի ներքին քաղաքական գործընթացներ
- Ընտրություններ՝ համաձայնագրի ստորագրումից 100 օր անց,
- Լիակատար համաներում՝ պատերազմի բոլոր մասնակիցներին։
9. Կատարում և վերահսկում
- Համաձայնագրին տրվում է իրավական պարտադիր ուժ,
- Վերահսկողությունն իրականացնում է «Խաղաղության խորհուրդը»՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ,
- Խախտումների դեպքում՝ պատժամիջոցներ,
- Ստորագրումից անմիջապես հետո՝ կրակի դադարեցում և զորքերի հետքաշում՝ համաձայնեցված դիրքեր։
Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ