ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Անազատ մարդկանցից ազատ երկիր չի ծնվում

Անազատ մարդկանցից ազատ երկիր չի ծնվում
26.10.2025 | 14:02

Մարդկանց տներում կամերաներ դնելը, էդ կոմպրոմատով շանտաժ անելն ու էդ կոմպրոմատը ձեր բոլշևիկի լամուկ խառնամբոխի ձեռքը տալն է ձեր բարոյականության ու դեմոկրատիայի պատալոկը։

Դուք չեկիստի ձագեր եք, ձեր սրբությունը Ավիս Նուրիջանյաններն են, ձեր ծիսական առարկան` տապոռը ու դուք ոչ մի կապ չունեք մեր երազած Հայաստանի հետ։ Անազատ մարդկանցից ազատ երկիր չի ծնվում։

ՈՒ ես խոստանում եմ, որ երբ դա ինձնից կախված լինի` հրապարակվելու եմ այս կեղտոտ գործն արած պետական ծառայող ու արտահաստիքային բոլշևիկների անունները։

Եվ վերջում՝ եթե տեղի ունենա ամենահավանականը` Չուժակը 2026-ից հետո ևս իշխի Հայաստանում, ապա լկտիության, ռեպրեսիաների ու տոտալ վերահսկողության մասշտաբը կհասնի մի մակարդակի, որպիսին հետսովետական երկրներից քչերն են տեսել։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ