Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Երբ բոլոր ռազմական պարամետրերով առավել պետությունը հողի վրա տանում է հաղթանակներ, բայց պարտվում է պատերազմը

Երբ բոլոր ռազմական պարամետրերով առավել պետությունը հողի վրա տանում է հաղթանակներ, բայց պարտվում է պատերազմը
06.10.2025 | 12:18

Ըստ էության, ԱՄՆ-ը, Թրամփի գլխավորությամբ, դավաճանեց իր դաշնակից Իսրայելի ռազմաքաղաքական շահերը` ձևավորված 2023-ի օգոստոսյան ագրեսիայից հետո։ Թրամփի պլանը վատ դրության մեջ դրեց Նեթանյահուի ադմինիստրացիային, որի գազյան ռազմավարության արդյունքներն այս պահին առնվազն կասկածելի են։

Փաստորեն, Գազայի արաբները, ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ, դիմադրեցին ու պայքարեցին այնքան ժամանակ, մինչև իրենց հակառակորդը ոչ միայն մնաց առանց հիմնական դաշնակցի, այլև այդ հիմնական դաշնակիցը գործարքի գնաց իրենց հետ` ընդդեմ իր իսկ դաշնակցի ռսզմավարական պլանների։

Այս իրավիճակը, բնականաբար, խաղաղություն չի բերելու, ու արաբա-իսրայելական քաղաքակրթական էքզիստենցիալ պատերազմը նորից բռնկվելու է։ Բայց, Նեթանյահուի տեսանկյունից, Իսրայելն ուներ մեծ շանս՝ փակելու Գազայից ֆունդամենտալ սպառնալիքի էջը առհավետ։ Եթե չի ստացվում, ապա ուշ թե շուտ այդ սպառնալիքը նորից շոշափելիորեն կախվելու է հրեական պետության վրա։

Հիմա կա՛մ Իսրայելը, չնայած իր դաշնակցի «դասալքության», կգնա վա բանկ ու, ի վերջո, կհաստատի ուղիղ վերահսկողություն (եթե չվերամիավորի) Գազան Իսրայելին, ինչպես փաստացի արել է պատմական Ջուդեայի ու Սամարեայի (Հորդանանի արևմտյան մասը) հատվածների հետ, կացմ կընկրկի Թրամփի ճնշումներից, կընդունի այս պսևդոխաղաղաության պլանը` Թուրքիայի, Եգիպտոսի, Քաթարի միջնորդությամբ ձեռք բերված, ու կստանա դանդաղ մեխանիզմով ռումբ։ Այ էսպիսի մի մեծ հարված հասցրեց չհանձնվող «պաղեստինցին»։

Ինչպես կասեր Ռուզվելտը` դիմադրողն է արժանի աջակցության։

Իսկ Իսրայելի պարագայում` տեսնում ենք դասական օրինակ, երբ բոլոր ռազմական պարամետրերով առավել պետությունը հողի վրա տանում է հաղթանակներ, բայց պարտվում է պատերազմը։ Ռումինիայի ֆենոմենի հակառակ տարբերակը, երբ Ռումինիան պարտվեց հողի վրա բոլոր ճակատամարտերը, բայց 1945-ին հաղթեց պատերազմը` մեծ տարածքային ձեռքբերումներով։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 10609

Մեկնաբանություններ