Հատուկ ընդդիմադիրների համար
Բոլորիդ հետևից էլ գալու են՝ այս կամ այն ձևով, ֆիկտիվ գործերով, ինչ-որ աբսուրդ մեղադրանքներով, ու կալանավորելու են հատ-հատ, ու տակը որևէ բան էլ չի մնալու:
Նիկոլը տեսնում է, որ սա աշխատող գործիք է, կկիրառի, ումի՞ց է քաշվելու:
Այլ հարց է, թե ընդդիմությունն ինչի է սպասում. Ցավոք, մեզանում անգամ պայքարն է կոմֆորտի զոնայում:
ՀՀ-ում ազատ, արդար, օրինական ընտրություններ չեն լինելու, դա այնքան ակնհայտ է. չուզենալ դա տեսնելը է՛լ ավելի խնդրահարույց վիճակ է:
Այ, երբ այսօր Գյումրին լիքը լիներ բոլոր տիպի ընդդիմադիրներով, իրավիճակը այլ կլիներ, բոլորովին այլ, ու կսկսվեր այն, ինչ պիտի սկսվեր:
Ալեն Ղևոնդյան