Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Սարկոզին էր, որ նախագահ Սարգսյանին առաջարկում էր միակողմանի զիջումների գնալ Ղարաբաղյան հարցում

Սարկոզին էր, որ  նախագահ Սարգսյանին առաջարկում էր միակողմանի զիջումների գնալ Ղարաբաղյան հարցում
22.10.2025 | 11:27

Միջազգային լրահոսի կենտրոնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին է:

Այս առիթով ուզում եմ հիշեցնել պատմական դարձած մի դրվագ (https://www.facebook.com/share/p/1GTXKXMZg2/?mibextid=wwXIfr), որն այժմեականությունը չկորցրեց նաև հետագայում:

Սարկոզին էր, որ 2010 թ. Ելիսեյան պալատում նախագահ Սարգսյանին առաջարկում էր միակողմանի զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, խոստանալով, որ դրա դիմաց Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, իսկ Սարգսյանը կստանա խաղաղության նոբելյան մրցանակ: Սագսյանը մերժեց, ու վստահաբար հենց այդ պատճառով էլ հետագայում մերժվեց. ցավալիորեն հայ ժողովրդի ձեռքով:

Սարկոզին, չեմ մոռանա, այդ հանդիպման ավարտին ասաց. «Աշխարհում երեք ժողովուրդ կա, որ ինձ սիրում են՝ ֆրանսիացիները, հայերն ու հրեաները»:

Հայերի մասով, իհարկե, հաճոյախոսություն էր, ֆրանսիացիաների սերը, պարզվեց, անցողիկ էր:

Մնում է պարզվի, թե սիրու՞մ են արդյոք իրենց Սարկոզիին հրեաները, ու ի՞նչ գին կվճարի արվածի դիմաց Սարկոզիին բանտարկած Մակրոնը:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ