ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Մանկական հոգի

Մանկական հոգի
02.07.2026 | 00:01

Հուլիսի 2

Ճանապարհը քարքարո՞տ է թվում: Ոչ մի խոչընդոտ չի կարող արգելք լինել քո առաջընթացին: Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն:
Արիացիր:
Գալիքը տեսնել մի ցանկա:
Այդպես անելով դու կողոպտում ես հավատքը իր սքանչելի գեղեցկությունից:
Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում. ոչ թե տեսնելը, այլ Հավատքն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի: «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»:
Այս էր Իմ Խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բժշկվելու համար:
Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատքը այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչու էի Ես Իմ Թագավորությունը մտնել ցանկացողներին, անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել: Հավատքը մանկական վերաբերմունք է:
Մանկական հոգի, մանկանց նմանվել:
Փնտրիր, ջանք թափիր, որ գտնես. մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ` մանկան վստահող հոգին:
Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգին, այլև` կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար. նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց հետ միասնաբար վայելելու համար: Հաճախ խնդրիր, որ կարողանաս փոքրիկ մանկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին. ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին: «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չեք մտնի»:
Դիտվել է՝ 3856

Մեկնաբանություններ