ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Հոպոպի փոշի»՝ դյուրահավատ ժողովրդի գլխին

«Հոպոպի փոշի»՝ դյուրահավատ ժողովրդի գլխին
23.10.2025 | 16:10

Նիկոլ Փաշինյանն այնպես ջերմ շնորհակալություն հայտնեց Իլհամ Ալիևին, կարծես Հայաստանը խեղդվում էր սովի ճիրաններում, ու ղազախական ցորենն էր ազգիս միակ փրկությունը: Կարծես Ղազախստանի համար շահավետ չէ իր ցորենը Ադրբեջանին, այնտեղից էլ Վրաստանին ու դրանից հետո Հայաստանին վաճառելը։

Պատերազմից 5 տարի անց այդպես էլ խաղաղության պայմանագիր չկնքած, գերիներին Բաքվից չվերադարձրած, Ադրբեջանի օկուպացիայից ՀՀ տարածքի 250 քառակուսի կիլոմետրը չազատագրած Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, պարտադիր զինծառայության ժամկետը, իբր թե խաղաղությունը հաստատվել է վերջնական կերպով։ Մինչդեռ Ադրբեջանում հայտարարել են արցախյան առաջին պատերազմում անհետ կորած 4500 ադրբեջանցիների և այդ խնդրով Հայաստանին ներկայացվելիք պահանջների մասին։ Առջևում ԱԺ ընտրություններ են, ընտրողների գլխին պրոպագանդա-հոպոպի փոշի կթափեն՝ իբր հաստատված խաղաղության, Ադրբեջանի կողմից բացված հաղորդակցության ուղիների ու դրա հետևանքով Հայաստանի հսկայական տնտեսական օգուտների մասին։ Մեր ժողովուրդն էլ վաղուց է հավատում լուսավոր հեքիաթներին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ