Ինչքան էլ մենք խոսենք, ներկայացնենք, միևնույն է, միայն պատուհասն ու իր նեղ շրջապատը գիտեն, թե ինչ ծավալի հանցագործություն են գործել պետության և հայ ազգի առաջ:
ՈՒստի, ցանկացած գործոն (լինի անհատ, թե քաղաքական ուժ), որ կարող է խանգարել նրանց վերարտադրմանը, վերացվելու է:
Դա օրինաչափ է ցանկացած հանցագործ, անօրինական իշխանության պարագայում:
Լուծումն ամբողջ իրական ընդդիմության միավորումն է և դժգոհ հանրության առաջնորդումը:
Երևանը, Գյումրին, Վանաձորը մերժել են քպ-ին:
Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները մերժել են...
Հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը:
Հակառակ դեպքում հերթով վերացվելու են դիմադրության օջախները, և շուտով ականատես կլինենք Կաթողիկոսի ձերբակալմանը:
Սրանք ընտրություններով չեն գնալու։
Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ