ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Անունակներին դրել ենք ուսներիս, քարշ ենք տալիս

Անունակներին դրել ենք ուսներիս, քարշ ենք տալիս
23.02.2025 | 08:38

Պարտադիր պետք է ձյու՞ն գար, որ ապացուցվեր՝ ի վիճակի չէ քաղաք կառավարելու:

Պարտադիր պետք է տրանսպորտ թանկացնե՞ր, որ ապացուցվեր՝ կատարյալ ունակ չէ մտածված ու մշակված ռեֆորմ իրագործելու:

Պարտադիր COVID պետք է լինե՞ր, որ ապացուցվեր՝ ունակ չի ճգնաժամային կառավարիչ-պարետ աշխատելու:

Պարտադիր ԱՆԻՖ-ի դե՞պքը պետք է լիներ, որ ապացուցվեր՝ ահռելի պետական միջոցները ի չիք դարձնող է:

Պարտադիր փոխվարչապե՞տ պետք է լիներ, որ ապացուցվեր՝ հավելյալ արժեք ստեղծելու ունակություն և մտավոր կարողություն չունենալուց բացի, նաև այդ ամենը լավ բլոկ անող է:

Եթե էս ամենը պարտադիր է՝ միանգամից հարկատեսակ մտածեք, անունն էլ դրեք «համբալի հարկ», ու էս գլխից բոլորի վրա գումար և կորուստ նստող նրա ապագա բոլոր ձախողումների հարկը վճարենք, ոմանց էլ ապացուցենք, որ խելոքներով անունակներին դրել ենք ուսներիս, քարշ ենք տալիս, որ, իրենք իրենց վնասելուց բացի, գոնե մեզ շատ չվնասեն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4109

Մեկնաբանություններ