Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
30.10.2009 | 00:00

...թե Հայ ազգային կոնգրեսում խիստ անհանգստություն է առաջացրել այն հանգամանքը, որ Վարդան Խաչատրյանը, «Ժառանգությունից» հեռացվելով, դարձել է հնչակյան կուսակցության անդամ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ հարցի լուծման մեջ նրան հովանավորել է Վահան Շիրխանյանը, որն էլ համոզել է կուսակցության ղեկավարությանը՝ չառարկել Խաչատրյանի անդամակցությանը։ Այժմ արդեն խոսվում է այն մասին, որ այս «օպերացիայի» վերջնական նպատակը Լյուդմիլա Սարգսյանին Վարդան Խաչատրյանով փոխարինելն է, որից հետո հնչակյանները դուրս կգան ՀԱԿ-ից, իսկ նրանց արտաքին կողմնորոշումը կդառնա ռուսամետ։ Կան ենթադրություններ, որ այս նախագծին աջակցում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ասում են նա—, թե չի բացառվում, որ ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչության ղեկավար Սեդրակ Աճեմյանն էլ, ով մինչ այժմ աչքի է ընկել իշխանամետ տրամադրություններով, միանգամայն կողմ լինի վերոհիշյալ «փոխատեղմանը»։ Իսկ Վարդան Խաչատրյանի մտերմությունը խորհրդարանի նախագահի հետ արմատական ընդդիմությունը համարում է խիստ վտանգավոր, — այս պարագայում ՀԱԿ-ը լիովին աջակցելու է Լյուդմիլա Սարգսյանին՝ նրա դիրքերը կուսակցության ներսում պահպանելու համար։

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ