«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Ապրելու համար 45.000-ը շատ քիչ է

Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Ապրելու համար 45.000-ը շատ քիչ է
06.06.2013 | 19:43

Ես հասկանում եմ, որ մենք աղքատ պետություն ենք, և մեր պետբյուջեում էլ դույլերով լիքը փող չկա, բայց համոզված եմ, որ Հայաստանի նման երկրում նվազագույն աշխատավարձը պետք է լինի 100.000 դրամից ոչ պակաս։

Այսօր կառավարությունը ընդունեց որոշում` ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը դարձնել 45.000 դրամ։
Քայլը, ինչ խոսք, ողջունելի է, սակայն մեր օրերում կյանքի մինիմալ պայմաններով ապրելու համար՝ շատ քիչ է։
Սպասենք, գուցե մի երկու ամիս հետո էլի բարձրանա, ամեն դեպքում, սոցիալական ոլորտում լրջագույն փոփոխություններ են պետք, այլապես աղքատ խավը կվերանա, իսկ միջին խավն էլ՝ հազիվ կապրի, կգոյատևի:

Դիտվել է՝ 6692

Մեկնաբանություններ