Խորան լուսո` անմնացորդ.
Թույլ ձեռներս երկինք հառած` 
Քեզ են կանչում` 
ՈՒ թող երբեք ոչ ոք չասի` 
ՈՒր է նրա հզոր Աստված:
Երևա, Տեր,
Օգնիր ըմպել Շունչդ վսեմ,
ՈՒ ծածկոցդ թող լուռ նետվի
Ցուրտ աշխարհից դեպ քեզ նայող 
Անտունների ու որբերի
Ցավագնա սրտի վրա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ