Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

«Դատավարություն»՝ վատ սցենարիստի ու անտաղանդ ռեժիսորի բեմադրությամբ

«Դատավարություն»՝ վատ սցենարիստի ու անտաղանդ ռեժիսորի բեմադրությամբ
01.03.2024 | 15:37



Հիշու՞մ եք, երբ այս խմբակը եկավ իշխանության, անմիջապես սկսեցին օրենքները կարել, շուլալել, վերաձևել, ձևախեղել իրենց «հագով», իրենց իշխանությունն ամրապնդելու և երկարաձգելու խնդիրը բարեհաջող իրականացնելու, ընդդիմադիր և այլախոհ, այլակարծիք գործիչներին պատժելու նպատակով։

ԱԺ-ն «դակեց» այդ օրենքները, և իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները ոչինչ չկարողացան անել ու բավարարվեցին «պայքարելով»՝ լապտերներ վառելով, քայլելով ու լաոյին արթնացնելու անհաջող փորձեր կատարելով։

Եվ հիմա այս վարչախումբը, թքելով բարոյական նորմերի ու պրոֆեսիոնալ իրավական համակարգ ստեղծելու անհրաժեշտության վրա, լիարժեք գործի է դրել այդ «ֆրանկեյնշտեյնանման օրենքները»․․․

Վկան՝ Նարեկ Մալյանի, Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների «դատավարություններն» են և յուրայինների լկտի հանցանքները չնկատելն ու ծածկադմփոցին։

Երբ պետական մեղադրողի ու դատավորի խոսքերից ու հընթացս կայացրած որոշումներից, դատավարության ընթացքում միմյանց հեռախոսային հաղորդագրություններ ուղարկելու պրակտիկայից հասկանում ես, որ դատարանի վճիռն արդեն վաղօրոք կայացվել է:

Կայացվել է մեկ այլ տեղում, ու ամեն ինչ արդեն հիմնականում գրեթե կանխորոշված է․․

«Դատավարությունն» էլ, կարծես, նման է վատ սցենարիստի ու անտաղանդ ռեժիսորի բեմադրության:

Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին է:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4197

Մեկնաբանություններ