Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Ռուսաստանի շառաչուն ապտակը Նիկոլ հայադավին և իր ոհմակին՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու պահանջի դիմաց

Ռուսաստանի շառաչուն ապտակը Նիկոլ հայադավին և իր ոհմակին՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու պահանջի դիմաց
28.08.2025 | 10:16

Ինչպես պետական դավաճանությամբ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, նույն կերպ էլ, հավանաբար, մտադիր են վարվել Հայաստանի հետ

Հայաստանի գյուղատնտեսները պետք է իրենց առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեն հակառուսներ, «Հանուն Հանրապետության» (ընթերցել և հասկանալ՝ «Ընդդեմ հանրապետության») կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանին, նշված կուսակցությանը և նրա բոլոր անդամներին մեկ առ մեկ… Այո, նրա՛նց, ինչպես նաև Հայաստանում գործող բոլոր արևմտամետ խմբակներին և անհատ գործիչներին՝ ՌԴ- ի կողմից իրենց գյուղմթերքները Վերին Լարսից հետ վերադարձնելու համար:

Վնասը, որը կրում են Հայաստանի գյուղատնտեսները, շատ մեծ է ու դեռ ավելանալու է…

Ինչպես արդեն հայտնի է, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ, նշված կուսակցության և Հայաստանում գործող արևմտամետ այլ խմբակների սակավաթիվ անդամների մասնակցությամբ օգոստոսի 23–ին Գյումրիում ռուսական 102- րդ ռազմաբազայի մոտ բողոքի միջոցառում է կազմակերպվել՝ Հայաստանից նշված ռազմաբազան հեռացնելու պահանջով:

Ըստ արևմտամետ միջոցառման մասնակիցների, «102- րդ ռազմաբազան սպառնալիք է, ոչ թե անվտանգություն». այսպես են նրանք գլխիվայր շուռ տված ներկայացրել իրականությունը: Ներքին թուրքերը և Հայաստանում Արևմուտքի 5-րդ շարասյան անդամները ոչ թե հարկ եղած դեպքում կամ համապատասխան պահին Հայաստանի և այստեղ 102-րդ ռազմաբազայի վրա հարձակման համար նախատեսված Թուրքիայի 3- րդ բանակը, թուրք ասկյարներին են համարել սպառնալիք, այլ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերից մեր անվտանգությունն ապահովող ՌԴ 102- րդ ռազմաբազան:

Կարծում ենք, յուրաքանչյուր ողջախոհ մարդու հասկանալի է, որ Արման Բաբաջանյանը և Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ բողոքի միջոցառում իրականացրած բոլոր մյուս անձինք ուղղակիորեն գործել են Հայաստանի ազգային անվտանգության դեմ, հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի, ընդդեմ Հայաստանի և ՌԴ- ի:

Բայց էլ ավելի մեծ ուշադրության է արժանի այն, որ Բաբաջանյանի և Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ բողոքի միջացառման, այսինքն՝ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու պահանջի հետևում Նիկոլն հայադավն է կանգնած: Միջոցառւմն իրականացվել է եթե չասենք նրա, Հայաստանի իշխանությունների հրահանգմամբ, ապա առնվազն գիտությամբ ու թույլտվությամբ:

Միամտություն կլինի կարծելը, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները, ի վերջո, ՌԴ ղեկավարությունը վերոնշյալը չէին կարող չիմանալ, ընդ որում, նախապես, բողոքի միջոցառման կազմակերպումից դեռ բավականաչափ առաջ: Եվ, ահա, հյուսիսից չառաչուն (բայց, հավատացեք, առայժմ դեռ շատ մեղմ) ապտակը հաջորդեց շատ արագ:

Ինչպես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նույն օրը՝ օգոստոսի 23- ին հայտնել է խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Վրաստանի տարածքով Ռուսաստան գյուղմթերք տեղափոխող հայկական հարյուրավոր բեռնատարներ ստիպված են վերադառնալ Հայաստան: Վերադարձի պատճառները մնում են անհայտ, ինչպես նաև այն, թե որ իշխանություններն են որոշում կայացնում բեռնատարների վերադարձի մասին։

Դանիելյանի տվյալներով՝ սալոր, դեղձ ու խաղող տեղափոխող բեռնատարները վերադառնում են վրաց- ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետից: Ըստ մեր տվյալների, վերադարձել են նաև ձմերուկ տեղափոխող բեռնատարները: Պատգամավորը հայտնել է, որ փոխադրողները հասկանալի բացատրություններ չեն ստանում, նրանց տեղեկացնում են միայն բուսասանիտարական հսկողության հետ կապված որոշ խնդիրների մասին։ Դանիելյանն ընդգծել է, որ նման ձգձգումները զգալի կորուստներ են պատճառում հայ գյուղացիներին։

«Հարկ է նշել, որ այլ ապրանքներով բեռնատարները նույնպես ենթարկվում են մանրակրկիտ ստուգումների, ինչի պատճառով դժվարացել է նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Մասնավորապես, խնդիրների են բախվում շինանյութ տեղափոխող մեքենաները, ինչն աննախադեպ է այս ոլորտի համար»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։

Ընդ որում, Դանիելյանը չի հստակեցրել, թե որոշակի ինչ պատճառներ են ընկած բեռնատարների վերադարձի հիմքում, և չի նշել, թե արդյոք ուշացումները կապվա՞ծ են մաքսային կամ սահմանային կանոնների խախտումների հետ… Սա արդեն շատ բան է հուշում:

Այսպիսով Հայաստանից գյուղմթերքներով բեռնված հարյուրավոր բեռնատարներ չեն հասել Ռուսաստանում իրենց նպատակակետին: Նրանց թույլ չեն տվել անցնել վրաց- ռուսական սահմանը: Տեղի ունեցածի պատճառով «Վերին Լարս» անցակետում հսկայական խցանում է առաջացել, մարդիկ բողոքել են, որ ստիպված են մի քանի ժամ կանգնել խցանման մեջ: Վրացական իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը: Խցանումը ձգվել է մոտ 7 կիլոմետր: Ինչ-որ մեկին շտապ օգնություն է պետք եղել, սակայն, ըստ ականատեսներից մեկի, մեքենան երկար ժամանակ է, չի կարողանում հասնել կանչի վայր:

Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ տեղի ունեցածը ՌԴ ԶԼՄ- ների կողմից թերևս ավելի մեծ արձագանքի արժանացավ, քան Հայաստանի լրատվական դաշտում: Ահա Գառնիկ Դանիելյանի գրառումը ներկայացրած և, ընդհանրապես, տեղի ունեցածին անդրադարձած ռուսական առաջատար ԶԼՄ- ներից ընդամենը մի քանիսի անվանումները և համապատասխան հրապարակումների ակտիվ հղումները՝ Life.ru , Ura.ru, «Московский комсомолец», «Комсомольская правда», «Вечерняя Москва»

Կարծում ենք, պատահական չէ, որ վերոնշյալ ԶԼՄ- ներից վերջինը ներկայացնելով Վերին Լարսում տեղի ունեցածը, բեռնատարների վերադարձի վերաբերյալ փոխադրողներին ներկայացված ու նրանց պատմած բացատրություններից հետո հավելել է.

«Օգոստոսի 23- ին Հայաստանում մեկնարկել է բողոքի ակցիա ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի: Բազայի վրա հնչում են հայկական երգեր, իսկ ակցիայի մասնակիցները վիրավորական ժեստեր են ցուցադրում ռուս զինվորականների հասցեին։

Հուլիսի սկզբին Հայաստանը ստիպված էր պատասխանել Ուկրաինայի այն հայտարարությանը, թե ռուսական ռազմական ներկայությունն իբր ավելացվելու է հանրապետությունում։ Երևանում հայտարարել են, որ իշխանությունները բացառում են իրենց տարածքը հարևան պետությունների վրա հարձակվելու համար օգտագործելու հնարավորությունը»:

Կարծում ենք, սրանով «Վերին Լարս» անցակետում տեղի ունեցածի պատճառի վերաբերյալ ամեն ինչ ասված է, ինչպես ասում է ժողովուրդը, «Դուզ խոսքն էշին են ասում»:

Ռուսաստանը, եթե նույնիսկ մտադրություն ունեցել է կամ ունի Հայաստանում իր ռազմական ներկայությունն ավելացնելու, ապա ինքնին պարզ է, որ դրան ձգտել կամ ձգտում է ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա հարձակվելու, այլ նրանց հնարավոր հարձակումից մեզ պաշտպանելու համար, քանի որ ռուս- ուկրաինական հակամարտության, ավելին՝ իր դեմ ողջ Արևմուտքի պատերազմի մեջ խրված և ոչ դյուրին վիճակում գտնվող ՌԴ-ին ոչ միայն բոլորովին պետք չէ, այլև հակացուցված է ադրբեջանաթուրքական տանդեմի վրա հարձակվելը և այստեղ պատերազմի երկրորդ ճակատ ունենալը:

Վերոնշյալը քաջ գիտակցում են նաև թուրք Նիկոլը, Նիկոլ հայադավի իշխանությունը, ոհմակը (չարախումբը), բայց ներքին թուրքերը, ինչպես նաև Քրիստոսին խաչելու հետևում կանգնածների գեները կրողները ոչ միայն հայոց հնօրյա ու նորօրյա ցեղասպանության ոճրագործներ Թուրքիայի և Ադրբեջանի ջերմ բարեկամներն ու պաշտպաններն են, այլև դեմ են, որ Հայաստանի վրա նրանց հարձակման դեպքում ՌԴ 102-րդ ռազմաբազան լինի ավելի զորեղ, քան այսօր է, ու կարողանա մեզ բավականաչափ պաշտպանել նրանցից: Մնում է, որ Նիկոլն իր ոհմակի հետ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններին կարմիր գորգեր փռի, որ Ալիևն ու Էրդողանը գան ու դրա վրայով անցնելով, անցնեն ողջ Հայաստանի վրայով:

Նիկոլը և իր ոհմակն ինչպես Արցախի Հանրապետությունը պետական դավաճանությամբ հանձնեցին (նվիրեցին կան վաճառեցին) Ադրբեջանին, Ալիևին, նույն կերպ էլ, ամենայն հավանականությամբ, մտադիր են վարվել Հայաստանի հետ, քանի որ առ այսօր մնացին անպատիժ «իրավապահ» համակարգի քաղպոռնիկների շնորհիվ:

Արթուր Հովհաննիսյան


Դիտվել է՝ 317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ