ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ինչպես ողջ մնալ «ժողովրդավարության բաստիոնում»

Ինչպես ողջ մնալ «ժողովրդավարության բաստիոնում»
12.04.2026 | 16:14

Ցավակցում եմ Փաշինյանի տեղաշարժի զոհ դարձած քաղաքացու ընտանիքին ու հարազատներին, առողջություն մաղթում վիրավորներին։ Փաշինյանի տեղաշարժն իսկապես վերածվել է հանրային անվտանգության հարցի, դրա համար երևի անհրաժեշտ է մշակել ուղեցույց՝ նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար։

ՈՒղեցույց՝ քաղաքացիների համար

Ինչպե՞ս ողջ մնալ «ժողովրդավարության բաստիոնում»:

Հաշվի առնելով վերջին շրջանում շրջիկ խմբի անկանխատեսելի զբոսանքները՝ ներկայացնում ենք անվտանգության կանոնների հատուկ փաթեթ՝ բանտից և հիվանդանոցից խուսափելու համար։

1. Պահպանե՛ք հեռավորություն

Տեսա՞ք Փաշինյանին ու իրեն ուղեկցող «թափառող խմբին»՝ մի՛ մոտեցեք։ Հիշե՛ք, նրա հետ խոսակցությունը կարող է ավարտվել կա՛մ բանտում, կա՛մ հիվանդանոցում։ Նրա «սերը» թանկ հաճույք է, որի դիմաց վճարելու եք դուք։ Մի՛ շփվեք, հարցեր մի՛ տվեք. հիշե՛ք, նա «սիրում է» բոլորիդ, բայց այդ սերը հաճախ ավարտվում է քրեական գործերով։

2. Երթուղու կտրուկ փոփոխություն

Եթե հեռվում նկատում եք կասկածելի աշխուժություն, անմիջապես փոխե՛ք ձեր ճանապարհը։ Ավելի լավ է մի քանի կիլոմետր ավել քայլել, քան մահանալ կամ դատվել։ Գնացեք հակառակ ուղղությամբ. դա անվտանգության հարց է։

3. Անտեսե՛ք

Եթե ճակատագրի հեգնանքով հայտնվել եք նույն տարածքում ու հեռանալու տեղ չկա, կիրառե՛ք «չտեսնելու» արվեստը։ Նայե՛ք երկնքին, հաշվե՛ք ծառերի տերևները կամ ձևացրեք, թե շատ կարևոր հեռախոսազանգի եք պատասխանում։ Այս հնարքը կարող է կյանքեր փրկել։

4. Փրկե՛ք երեխաներին

Սա կատակ չէ. երեխաներին կտրականապես հեռու պահեք այդ տեսարաններից։ Դա նրանց կազատի տրավմաներից։

5. Խուսափե՛ք ՇԱՌասյունից

Հատկապես խուսափեք Փաշինյանի մահաբեր ՇԱՌասյունից, այդ ՇԱՌասյունը արդեն խլել է հղի կնոջ կյանք, պատճառ է դարձել մեկ այլ քաղաքացու մահվան ու անընդհատ վտանգում է հասարակական կարգը։ Հեռվից ՇԱՌասյունը նկատելու դեպքում փոխեք ձեր երթուղին։

Տարածե՛ք, որ մարդիկ զգույշ լինեն։

Անվտանգությունը ամեն ինչից վեր է։

Քրիստինե Վարդանյան

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ