Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Դժվար ու բարդ է ընտրություն կատարելը, բայց առավել կարևոր է ընտրողի վստահությունը պահելը

Դժվար ու բարդ է ընտրություն կատարելը, բայց առավել կարևոր է ընտրողի վստահությունը պահելը
12.06.2026 | 13:21

Եթե ես լինեի Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդը կամ խորհրդականը, ապա մինչև ընտրություններ արդեն նախատեսած կլինեի 5+ ամենահավանական սցենարներ։

1. Ընտրությունների մասնակի կեղծում։

2. Ընտրությունների լիակատար կեղծում։

3. Սովորական ընտրական խախտումներ, որոնք էական ազդեցություն չէին թողնի ընտրությունների արդյունքների վրա։

Հաջորդը առաջին երեքի հետ համադրությամբ․

1. եթե ես չեմ անցնում խորհրդարան,

2. եթե ես անցնում եմ խորհրդարան, բայց իշխանությունները ստանում են սահմանադրական մեծամասնություն,

2.1. ստանում են պարզ մեծամասնություն։

Այս բոլորը ազդեցիկ գործոններ են, որոնք ունեն կարևոր ազդեցություն իմ հետագա դիրքորոշման վրա, բայց այս բոլորից առավել կարևոր է իմ ստացած մանդատի արժեքը։

Եթե ես ձայներ եմ ստացել միայն գաղափարական հենքի վրա և իմ քարոզչությունը եղել է գաղափարական ու կոնստրուկտիվ աշխատանքի տրամաբանությամբ, ապա մեծ է հավանականությունը, որ ես կգնամ խորհրդարան։

Բայց եթե ես մաքսիմալիստական դիրքորոշում եմ քարոզել և իշխանության տոտալ փոփոխություն, ու ստացել եմ առնվազն քաղաքական կյանքում ներկայության որակյալ քվե, ապա այդ քվեները պետք է կապիտալիզացվեն ո՛չ թե այնպես, կարծես ոչինչ չի եղել, այլ այնպես, որ ինձ քվեարկողը վստահ լինի, որ գործում եմ իր տված մանդատին համապատասխան։

Դժվար ու բարդ է գուցե ընտրություն կատարելը, բայց առավել կարևոր է ընտրողի վստահությունը պահելը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4583

Մեկնաբանություններ