Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Երկու օր է տասնյակ մարդիկ, տանջանքով, կյանքերը վտանգելով աշխատում են, հանուն ավելի լավ Հայաստանի՞

Երկու օր է տասնյակ մարդիկ, տանջանքով, կյանքերը վտանգելով աշխատում են, հանուն ավելի լավ Հայաստանի՞
09.07.2026 | 17:52

Տեսնես այս որոշումը կայացնողները պատկերացնու՞մ են, թե իրականում ինչ մեծ պրոֆեսիոնալիզմ և ապահովվածություն է պահանջում այն կյանքի կոչելը։

Եվ այս ամենից ոչ ոք շահած դուրս չի գալու։ Սա հետևյալի մասին է.

*անպաշտպան կենդանիներին խնամակալներից և կյանքի սովորական պայմաններից զրկելու,

*խիստ ռիսկային միջամտության արդյունքում կենդանու անկման,

*դեպքի վայրում մարդկանց կյանքերը վտանգելու,

*հատուկ վարժանքներ անցած մասնագետների բացակայության,

*տեխնիկական թերի ապահովման,

*մասնավորից հարկատուի վրա ծախսերի փոխանցման, *կենդանաբանական այգու հոգսի ավելացման,

*ռեսուրս պահանջող «իրեղեն ապացույցների» խնամքի ապահովման և այլն։

Պետական ինստիտուտների եվրոպականացումն այսպե՞ս եք պատկերացնում։

Երկու օր է տասնյակ մարդիկ, տանջանքով, կյանքերը վտանգելով աշխատում են, հանուն ավելի լավ Հայաստանի՞… Պետական ինստիտուտների եվրոպականացումն այսպե՞ս եք պատկերացնում։

Այսքան ռեսուրս կիրառելու փոխարեն՝ հանուն անպաշտպան կենդանիների, կարելի էր «իրեղեն ապացույցը» նույն վայրում թողել, պատասխանատու նշանակել և պատշաճ կազմակերպել ամենը։

Ի դեպ, այսօր արդեն տեսանք, ինչպես տեղում մնացած կենդանիներին իրենց խնամողները կերակրում էին։

Առյուծը կենդանի կմնար, աշխատակիցն ավնաս, հանրությունն էլ այսքան սթրեսի չէր ենթարկվի, պետական ռեսուրսն էլ կխնայվեր։

Քրիստինա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3978

Մեկնաբանություններ