Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հարց լուծելու միջոց

Հարց լուծելու միջոց
09.05.2019 | 14:54

«Մի գիժ մի քար գցում է հորը՝ հազար խելոք հավաքվում, չեն կարողանում հանել»: Այս երևույթին հաճախ ենք հանդիպում հատկապես համացանցում: Կարդում են նյութի վերնագիրը, սխալ ենթադրություններ անում ու սկսվում է ֆեյսբուքյան բանավեճը: Հայտնի մարդու մահվան բոթը տարածվում է ֆեյսբուքում, լրատվամիջոցները արտատպում են, ցավակցականների հեղեղն ուժգնանում է, հետո պարզվում է՝ անհամ կատակ էր:

Եռաբլուրի լատինատառ ծաղկեպսակը հերթական անտեղի աղմուկի պատճառ դարձավ: Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին մեղադրեցին «Լեզվի մասին» օրենքը խախտելու, հայերեն չիմանալու համար, սակայն չուշացավ հերքումը: ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը պաշտոնապես հերքեց ապատեղեկատվությունը և լրատվամիջոցներին հորդորեց տարածել լուրն առ այն, որ իրենք ոչ մի առնչություն չունեն այս ծաղկեպսակի հետ: «Շատ լինի, քիչ չլինի». մի լուրին կհաջորդի մյուսը: Բայց օգտատերերը թիվ մեկ լուր տարածողներն են, ու ամբողջ բեռը լրագրողների ուսերին թողնելը, մեղմ ասած, ազնիվ չէ: Ֆեյսբուքահայությունը դեռ պիտի մարսի առաջին լուրը: Կա չգրված օրենք. ոչինչ առանց մեկնաբանության չթողնել: Իսկ ահա Մայիսյան եռատոնը հարցեր լուծելու միջոց դարձնելն իսկապես մեկնաբանություն չունի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ