Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Միայն ազգային պատուհասն է ի զորու. Մարտին Հուրիխանյան

Միայն ազգային պատուհասն է ի զորու. Մարտին Հուրիխանյան
01.11.2022 | 07:23

1982-ի աշնանն ավելի քան երկու ամսով Հայաստանի գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանը «կորավ»։ Դուռ դռան վրա հարևան, վարժված ամեն օր տեսնելուն՝ սա գոնե ինձ համար մեծ կորուստ էր, որովհետև անհնար էր չնկատելու տալ նրա նման մեծ զրուցակցի բացակայությունը։

Եկավ որակապես փոխված։


Սկզբում խոսում էր միայն մերձավորարևելյան մի հանդեսից, որի հոբելյանին մասնակցելու համար էր մեկնել, մինչև որ կամաց-կամաց «բացվեց»։ Պարզվում է՝ հանդեսի հոբելյանի փաստը հաշվի հառնելով՝ ԽՍՀՄ Կենտկոմը, իսկ ես ավելի քան հավատացած եմ, որ նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ը հետևողական աշխատանք էին տարել անվանի գրողի ու հրապարակագրի հետ՝ օգտագործելով նրա մեծ հեղինակությունը, խոսքի ազդեցիկությունը՝ հնարավորինս ամեն ինչ անել, որ Մերձավոր Արևելքը չդատարկվի հայությունից, քանի որ մերձավորարևելյան հայ հանրությունը ԽՍՀՄ հզոր երկրի համար նույնքան հզոր հենարան էր բազմաթիվ առումներով, այդ թվում և՝ անվտանգային։ Չմանրամասնենք։
Ես նույնքան խորապես համոզված եմ, որ միայն կատարյալ ապուշը կամ ապուշների հավաքականությունը կարող է անտեսել, չտեսնելու տալ Սփյուռքի հսկա ներուժն ու նրա դեմ փակել հայրենիքի դռները։


Կարելի է սթափության կոչ անել, սակայն մոլագարին ի՞նչ կարող ես ասել երկրի ներսում բռնկված հրդեհի մասին, երբ այդ հրդեհը նրա՛ նախաձեռնածն է։

Դիտվել է՝ 22354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ